Կարկանդակներ սոխով և խոզաճարպով. Զարմանալի համով նախուտեստ

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով. Զարմանալի համով նախուտեստ

Երբ ես լսեցի այս կարկանդակների լցոնման մասին, նույնիսկ չէի ուզում դրանք փորձել: Բայց երբ այնուամենայնիվ համտեսեցի, հասկացա, որ դրանք ուղղակի չքնաղ են:

Իրականում սոխով և խոզաճարպով լատվիական կարկանդակները ձևավորելը հաճույք է: Հատկապես, եթե երբևէ վարենիկներ եք պատրաստել, նույն տեխնոլոգիան է: Հետաքրքրե՞ց, դե ուրեմն գնանք խոհանոց:

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 500 գ
  • Ջուր 220 մլ
  • Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ
  • Ձու 1 հատ
  • Խմորիչ 5-6 գ
  • Շաքարավազ 20 գ
  • Խոզաճարպ 450 գ
  • Սոխ 350-400 գ
  • Չաման` ըստ ճաշակի
  • Աղ` ըստ ճաշակի

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով. Պատրաստման եղանակը

  1. Առաջին քայլը խմոր պատրաստելն է: Խմորիչը լցնել տաք կաթով ամանի մեջ:
  2. Դրա վրա լցնել շաքարավազը և մաղած ալյուրի կեսը: Խառնել և թողնել տաք տեղում:
  3. Երբ խմորը բարձրանա, դրան ավելացնել աղը և մնացած ալյուրը:
  4. Խառնել բաղադրիչները: Վերջում յուղը լցնել ամանի մեջ: Այն կարող է լինել կամ բուսական կամ սերուցքային:
  5. Այժմ խմորը լավ հունցել, ծածկել տարան սրբիչով և թողնել այն տաք տեղում:
  6. Մինչ խմորը բարձրանում է (դա կտևի առնվազն մեկ ժամ), պատրաստեք միջուկը:
  7. Ավանդաբար, աղ դրած ճարպ է օգտագործվում լցոնման համար: Բայց դուք կարող եք վերցնել ինչպես թարմ, այնպես էլ ապխտած ճարպ: Կարելի է վերցնել նաև խոզապուխտ և խոզի կրծքի միս:
  8. Խոզապուխտը, կամ ճարպը կտրատել մանր խորանարդներով:
  9. Դրանք լցնել թավայի մեջ և տապակել այնքան, մինչ սոխի փափկության աստիճան:
  10. Հասունացած խմորը գրտնակել բլիթի տեսքով:
  11. Բաժակի օգնությամբ շրջանակներ կտրատել: Յուրաքանչյուրի կենտրոնում մի փոքր լցոն դնել: Կարկանդակները ձևավորել վարենիկների նման:
  12. Պատրաստի կարկանդակները շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Կարկանդակներին լուսնի ձև տվեք: Ցանկության դեպքում վրան ցանել չամանի սերմերով:
  13. Ծածկել մաքուր սրբիչով և թողնել 20 րոպե:
  14. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե: Երբ դրանք սկսում են ոսկեգույն դառնալ, վրան քսել հարած ձու: Թխել ևս մի քանի րոպե:

Այս քանակի բաղադրիչներից ստացվում է մոտ 40 փոքրիկ կարկանդակ:

Կարկանդակներ սոխով և խոզաճարպով

Կարող եք կարկանդակները ձեզ հետ վերցնել աշխատանքի, կամ քաղաքից դուրս գնալիս:

Կարկանդակները սոխով և խոզաճարպով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք