Միշտ հաջող ստացվող կարկանդակներ. Միայն միջուկները փոխեք ըստ ճաշակի

կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ընկերուհիս կիսվել է Միշտ հաջող ստացվող կարկանդակներ պատրաստելու բաղադրատոմսով:

Հաջող ու փափուկ, շատ համեղ խմորը համադրվում է միջուկների բազմազանության հետ։

Ըստ ցանկության կարող եք լցոնները փոխել և կստանաք տարբեր համերով կարկանդակ:

կարկանդակներ

Միշտ հաջող ստացվող կարկանդակներ. Բաղադրիչները

_ ալյուր 550 գ

_ չոր խմորիչ 8 գ

_ շաքարավազ 1 ճաշի գդալ

_ աղ 1 թեյի գդալ

_ տաք ջուր 150 գ

_ տաք կաթ 150 գ

_ ձու 1 հատ

_ բուսական յուղ 2 ճաշի գդալ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.

_ խաշած ձու 6 հատ

_ կանաչ սոխ 1 փունջ

_ հալված կարագ 4 ճաշի գդալ

_ սամիթ, աղ, պղպեղ

կարկանդակներ կարկանդակներ

Միշտ հաջող ստացվող կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_ Խաշած ձվերը, կանաչ սոխն ու սամիթը մանր կտրատել, վրան լցնել հալած կարագը, խառնել։

_ Մոտ 400 գ ալյուրը մաղել և խառնել խմորիչի, շաքարավազի և աղի հետ։

_ Ալյուրի մեջ լցնել ջուրը և տաք կաթը, շաղախել խմորը։

_ Ըստ անհրաժեշտության ավելացնել ալյուրի մնացած մասը, բայց խմորը մի հագեցրեք, այն պետք է լինի փափուկ և ճկուն։

_ Խմորը ծածկել և թողնել 1 ժամ տաք տեղում։

_ Միջուկով կարկանդակներ կազմել և տապակել բուսայուղի մեջ։

կարկանդակներ

Խմորը շատ բարակ է ստացվում, չի պատռվում, լավ է պահում իր ձևը։

Նման խմորով կարելի է պատրաստել բազմատեսակ միջուկներ, կարող եք նաև քաղցր միջուկներ օգտագործել, ստանալ քաղցրավենիք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք