Կարկանդակ հացիկներ. Եթերային են ստացվում իդեալական փափուկ խմորով

Կարկանդակ հացիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այս Կարկանդակ հացիկները ձեզ անպայման դուր կգան՝ խմորը փափուկ է, եթերային, շատ հաճելի, համադրվում է տարբեր միջուկների հետ։

Կարկանդակ հացիկներ

Կարկանդակ հացիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 1 բաժակ

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Չոր խմորիչ 1 տուփ

_Ալյուր 3 բաժակ

_Լցոն ըստ ճաշակի

Կարկանդակ հացիկներ

Կարկանդակ հացիկներ. Պատրաստման եղանակը

_Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում, իսկ մածունը մի փոքր տաքացնել։

_Մածունի մեջ լցնել աղը, շաքարը և բուսայուղը, խառնել։

_Ալյուրը մաղել և դրա մեծ մասը խառնել խմորիչի հետ։

_Ալյուրն աստիճանաբար լցնել հեղուկ զանգվածի և սկսել խմոր հունցել:

_Ալյուրն ավելացնել այնքան, մինչև խմորը դառնա հարթ, համասեռ, դադարի կպչել ձեռքերին։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1,5 — 2 ժամ։

_Թեթև հունցել խմորը և տարբեր միջուկներով կարկանդակների ձևավորել:

_Կարող եք միջուկ չդնել և կունենաք համեղ հացիկներ:

_Կարկանդակները շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե։

_Քսել հարած դեղնուց կամ կաթ։

_Այս խմորը թխվում է 200 աստիճանում մոտ 15-20 րոպե։

Կարկանդակ հացիկներ

Կարկանդակները կլինեն եթերային և փափուկ, երկար ժամանակ կմնան թարմ և ախորժելի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք