Կարտոֆիլ՝ պանրի սոուսով. Գյուղական ոճով համեղ ուտեստ

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով. Գյուղական ոճով համեղ ուտեստ, որը չափազանց պարզ եղանակով է պատրաստվում:

Այս եղանակով պատրաստված կարտոֆիլի կտորները ներսից փափուկ են, բայց դրսից փխրուն, բուրավետ միջուկով: Թաթախման համար համեմունքները կարող են տարբեր լինել ՝ ամեն անգամ կարտոֆիլի բոլորովին ուրիշ համը ստանալու համար:

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները 2 բաժնի համար

  • Կարտոֆիլ 6 հատ
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

Թաթախման համար

  • Եգիպտացորենի փաթիլներ 30 գր
  • Մաղադանոս 1 ճաշի գդալ
  • Քաղցր պղպեղ 1 թեյի գդալ
  • Կարրի 1 թեյի գդալ
  • Կոշտ պանիր 30 գր.
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պանրի սոուսի համար

  • Սերուցք 10% յուղայնությամբ 200 մլ
  • Հալված պանիր 180 գր
  • Կարրի 0.5 թեյի գդալ
  • Կոշտ պանիր 50 գր.

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մանրակրկիտ լվանալ և յուրաքանչյուր պալար կտրել 4 մասի: Ցողել ձիթապտղի յուղով և մի կողմ դնել:
  2. Թաթախումը պատրաստելու համար. Եգիպտացորենի փաթիլները մանրացնել և դրան խառնել մի ճաշի գդալ մանրացված մաղադանոս, քաղցր պղպեղ, կարրի, քերած պանիր և մի պտղունց աղ: Ամեն ինչ խառնել մինչև միատարր վիճակի:
  3. Յուրաքանչյուր կարտոֆիլի կտորը հերթով թաթախել եգիպտացորենի խառնուրդի մեջ և շարել համապատասխան չափի ջեռոցի տապակի կամ ջեռակայուն սպասքի վրա:
  4. Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում« 40 րոպե:
  5. Մինչ կարտոֆիլը թխվում է, պետք է պատրաստել պանրի սոուսը. Սերուցքը լցնել կաթսայի մեջ, ավելացնել հալված պանիրն ու կարրին: Խառնել, եփել միջին կրակի վրա 2-3 րոպե, մինչև հալված պանիրը լիովին լուծվի:
  6. Դրանից հետո ավելացնել քերած կոշտ պանիր և եփել, երբեմն խառնելով, ևս 3-5 րոպե: Սոուսը պետք է թանձրանա:

Կարտոֆիլ՝ պանրի սոուսով

Կարտոֆիլը՝ պանրի սոուսով պատրաստ է: Մատուցել ուտեստը տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական տարբերակով․ Կարտոֆիլով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք