Կարտոֆիլային գնդիկներ. Փափուկ հագեցնող բլիթներ

Կարտոֆիլային գնդիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Նուրբ և բուրավետ կարտոֆիլային գնդիկներ կարելի է հեշտությամբ պատրաստել մատչելի մթերքներից: Հիմնական բաղադրիչը կլինի կարտոֆիլը, որը պետք է եփվի։

Կարտոֆիլի խմորով կարող եք պատրաստել ինչպես բլիթ, այնպես էլ թխվածքաբլիթներ և ցանկացած ձևի հյուրասիրություն: Փորձեք ինչ-որ նոր բան:

Կարտոֆիլային գնդիկներ

Կարտոֆիլային գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 300 գր

_Կարտոֆիլի արգանակ 200 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ մեկ թեյի գդալ

_Խմորիչ 7 գր

_Ալյուր 450 գր

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 700 մլ

Կարտոֆիլային գնդիկներ

Կարտոֆիլային գնդիկներ. Պատրաստման եղանակը

_Նախ եփել  կարտոֆիլ, արգանակին աղ անել առանձին տարայի մեջ, թողնել սառչի, մինչև սենյակային ջերմաստիճան։

_Կարտոֆիլը տրորել և ավելացնել մեկ թեյի գդալ աղ, մեկ ձուն ավելացնել, խառնել մինչև հարթվի։

_Ավելացնել շաքարավազն ու խմորիչը, լրացնել տաք կարտոֆիլի արգանակով, խառնել:

_Լավ խմոր ստանալու համար աստիճանաբար ավելացրեք ալյուրը։

_Խորը ամանի ներսը յուղել բուսական յուղով և խմորը դնել դրա մեջ:

_Ծածկել սրբիչով և թողնել 30-40 րոպե։

_Ամեն ինչ յուղել բուսական յուղով, որպեսզի ոչինչ չկպչի ձեռքերին։

_Խմորը դնել սեղանին, բաժանել 12 մասի, յուրաքանչյուրը մասը գնդիկ անել, ծածկել և թողնել 7 րոպե։

_Թավայի մեջ լցնել 700 մլ բուսական յուղը և միացնել թույլ կրակը։

_Գնդիկները միմյանցից որոշ հեռավորության վրա լցնել շատ տաք ձեթի մեջ, քանի որ դրանք տապակվելիս կմեծանան չափերով:

_Երբ ներքևի կողմը լավ կարմրի, շրջել և տապակել մյուս կողմից։

Կարտոֆիլային գնդիկներ

Կեղևը խրթխրթան է, իսկ միջին մասը՝ շատ փափուկ և համեղ։ Կարտոֆիլի գնդիկներն իսկական հրաշք են, որոնք կարող են ուրախացնել տնային կերակուրների սիրահարներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք