Կարտոֆիլային լոշիկներ. Փափուկ նրբահամ  նախուտեստ

Կարտոֆիլային լոշիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք ձեզ պատրաստել հագեցնող, նուրբ, հացին լիովին փոխարինող Կարտոֆիլային լոշիկներ:

Այս լոշիկները կարող եք մատուցել թե որպես թեթև նախաճաշիկ կամ ընթրիք, այլ նաև որևէ տաք ապուրի հետ՝ հացի փոխարեն: Սրանք անչափ համեղ ու հաճելի են:

Կարտոֆիլային լոշիկներ
Կարտոֆիլային լոշիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 6-8 հատ

_Ալյուր 3 բաժակ

_Կանաչի 1 փունջ

_Սխտոր 2-3 պճեղ

_Աղ 2 թեյի գդալ

_Պղպեղ 8 գր

_Բուսական յուղ տապակելու համար 15 գր

Կարտոֆիլային լոշիկներ

Կարտոֆիլային լոշիկներ

Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել, ջուրը քամել, տրորելով պյուրե անել։

_Ավելացնել կտրատած կանաչիներ և քերած սխտոր, համեմել աղով, պղպեղով՝ ըստ ճաշակի։

_Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հունցել խմոր, լցնել ալյուր այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի:

_Պետք է ստացվի խմոր, որից հնարավոր կլինի շերտեր գրտնակել։

_Խմորից կտրել մանր կտորներ, գրտնակել, տապակել տաքացրած յուղով տապակի մեջ երկու կողմից:

Կարտոֆիլային լոշիկներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք