Կարտոֆիլը ջեռոցում. Տոնական, համեղ և նրբաճաշակ ուտեստ ֆրանսիական խոհանոցից

Կարտոֆիլը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլը ջեռոցում. Տոնական, համեղ և նրբաճաշակ ուտեստ ֆրանսիական խոհանոցից

Անշուշտ, դուք համտեսել եք միսը ֆրանսիական եղանակով, և գուցե անգամ եփել եք: Այստեղ պատրաստման տեխնոլոգիան նույնն է. Կարտոֆիլ՝ հիմնական բաղադրիչ, սոխ, սոուս և քերած պանրի շերտ: Մեկ շաբաթ առաջ ես մի երեկույթի էի, որտեղ սեղանին կարտոֆիլ կար: Երբեք չէի մտածի, որ այս ուտեստը առանց մսի այդքան համեղ կլինի:

Իհարկե, ես անմիջապես գրեցի բաղադրատոմսը: Մի քանի օր անց ես վերստեղծեցի այս պարզ, բայց շատ համեղ ու հագեցնող ուտեստը: Հիանալի հնարավորություն է սննդացանկը մսային ուտեստներից բեռնաթափելու համար: Լրացումը կլինի սնկով և սոխով տապակած լոլիկի կտորները:

Համեղ է թվում, չէ՞: Եկեք պատրաստենք կարտոֆիլը ջեռոցում:

Կարտոֆիլը ջեռոցում

Կարտոֆիլը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 600 գ
  • Սոխ 2 հատ
  • Շամպինիոն 300 գ
  • Լոլիկ 2 հատ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Թթվասեր 100 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Սամիթ` ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի

Կարտոֆիլը ջեռոցում

Կարտոֆիլը ջեռոցում

Կարտոֆիլը ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Նախ մաքրել կարտոֆիլն ու սունկը: Կտրել մի սոխը խորանարդներով, իսկ մյուսը՝ կիսաօղակներով:
  2. Կտրտած սոխը լցնել բուսայուղով տաքացրած տապակի մեջ և տապակել մինչև թափանցիկ դառնա: Սունկը կտրատել կտորներով և խառնել սոխի հետ:
  3. Կտրտել սամիթը և ավելացնել այն տապակի մեջ, ավելացնել աղ և պղպեղ:
  4. Լոլիկները  կտրել  կիսաօղակներով:
  5. Կարտոֆիլը՝ բարակ շերտերով կտրել, իսկ պանիրն անցկացնել մանր քերիչով:
  6. Ծածկել ջեռոցի տապակը փայլաթիթեղով և խոզանակով բուսական յուղ քսել:
  7. Ձևավորել ուտեստի ներքևի շերտը` կարտոֆիլի մի քանի կտորներով շերտ դնելով:
  8. Կիսաօղակներով սոխը կարտոֆիլի վրա դնել , համեմել աղով և պղպեղով:
  9. Հաջորդ շերտը սունկն է: Դրանից հետո լոլիկը դնել:
  10. Վերին շերտի վրա տարածել թթվասերը, շաղ տալ քերած պանիր:
  11. Ուտեստը թխել 35-40 րոպե 180 ° C ջերմաստիճանում:

Կարտոֆիլը ջեռոցում

Կարտոֆիլը ջեռոցում

ԱՅս ջեռեփուկը պատրաստելու համար որպես սոուս կարող եք օգտագործել ոչ միայն թթվասեր: Կարելի է մայոնեզ կամ հունական մածուն վերցնել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք ջեռեփուկ կարտոֆիլով

Խնդրում ենք Գնահատեք