Հունական խոհանոցի բաղադրատոմսով կկարողանաք պատրաստել շատ համով կարտոֆիլը ջեռոցում:
Բուրավետ սխտորով տապակված կարտոֆիլի ամենապարզ ու համեղ ձևը:

Կարտոֆիլը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 1 կգ
_Սխտոր 2 պճեղ
_Կիտրոնի հյութ 100 մլ
_Օրեգանո 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Մաղադանոս և սամիթ՝ ըստ ճաշակի
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը կտրատել շերտերով և դնել ջեռոցի ամանի մեջ։
_Օրեգանոն խառնել ձեթի, կտրատած սխտորի, կիտրոնի հյութի հետ։
_Լցնել սոուսը կարտոֆիլի վրա, ավելացնել պղպեղ, ցանել կանաչիներ, լավ խառնել ամողջը և լցնել բառացիորեն կես բաժակ ջուր:
_Կարտոֆիլով ամանը ծածկել փայլաթիթեղով և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 1 ժամով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում. Մեքսիկական տարբերակ







