Առաջարկում եմ կարտոֆիլը ջեռոցում պատրաստելու պարզ բաղադրատոմս:
Կարտոֆիլով ախորժելի և հագեցնող ուտեստ է ստացվում: Այն շատ հաճելի է, սխտորի և սամիթի բույրը պարզապես լցնում է ամբողջ խոհանոցը, իսկ սերուցքային նոտաները զարմանալիորեն լրացնում են ընդհանուր տպավորությունը:

Կարտոֆիլը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 1 կգ
_Աղ 1 թեյի գդալ
_Ալյուր 80 գր
_Կարագ 70 գր
_Սխտոր 4 պճեղ
_Սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը մաքրել, լավ լվանալ և թողնել: Տոպրակի մեջ լցնել ալյուրը և աղը խառնել:
_Կարտոֆիլը լցնել տոպրակի մեջ և լավ խառնել ալյուրով:
_Յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա դասավորել կարտոֆիլները և եփել 1 ժամ, 180 աստիճան տաքացված ջեռոցում:
_Խառնել մանր կտրատած կանաչիներն ու սխտորը, կարող եք ավելացնել նաև պղպեղի և անուշաբույր կանաչիների խառնուրդ:
_Կարտոֆիլի վրա խորը կտրվածք անել, ներսում դնել մի շերտ կարագ, վրան՝ կանաչիների և սխտորի անուշաբույր միջուկ:

Այսպիսի ուտեստը ստացվում է, ոչ միայն շատ համեղ և անուշաբույր, այլ առողջ սնունդ, քանի որ ամեն ինչ եփելու եք ջեռոցում և լցոնելու եք վիտամինային զանգվածով: Կարող եք մատուցել որպես զարդարանք տոնական խնջույքի սեղանի և խորովածի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլը ջեռոցում մեքսիկական տարբերակով







