Պատրաստենք Կարտոֆիլի արգանակով խմոր, որը օժտված է գերազանց հատկություններով՝ փափուկ և փարթամ, երկար ժամանակ թարմ է մնում:
Տապակման ժամանակ չի ներծծում բուսական յուղը, կարելի է եփել և՛ տապակի մեջ, և՛ ջեռոցում։

Կարտոֆիլի արգանակով խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլի տաք արգանակ 300 մլ
_Թարմ խմորիչ 15 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Ալյուր՝ մոտ 600 գր
Միջուկը պատրաստելու համար
_Կարտոֆիլ 700 գր
_Սոխ 2-3 հատ
_Կարագ 50 գր
_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի


Կարտոֆիլի արգանակով խմոր. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը խաշել և արգանակը քամել առանձին տարայի մեջ։
_Պատրաստել պյուրե՝ տապակած սոխով, կարագով և կանաչիներով, ըստ ճաշակի համեմունքներով և թողնել սառչի։
_Շաքարավազը և խմորիչը լցնել տաք արգանակի մեջ, խառնել։
_Ալյուրը մաղել և մի քիչ լցնել զանգվածի մեջ, աղ անել և խառնել։
_Ավելացնել ալյուրը և ձեռքերով հունցել։
_Հնարավոր է, ալյուրը մի քիչ պակաս օգտագործվի, այնպես որ ամբողջը մի ավելացրեք, այլ լավ հունցեք։
_Ավելացնել բուսայուղը և հունցել փափուկ, ոչ շատ կպչուն։
_Խմորը ծածկել և թողնել 1 ժամ տաք տեղում։
_Խմորը յուղած ձեռքերով բաժանել կտորների, ծածկել թաղանթով և թողնել 10 րոպե։
_Խմորը բացել և թողնել 5 րոպե։
_Կարտոֆիլի միջուկով կարկանդակներ կազմել։
_Կարկանդակները տապակել բուսայուղով թավայի մեջ, թույլ կրակի վրա, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն դառնա:

Կարկանդակները ստացվում են շատ փարթամ, փափուկ, ախորժելի, կարմրավուն, լավ համադրվում են թթվասերի կամ հալած կարագի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







