Կարտոֆիլի խմորով կարկանդակները լավ են, քանի որ չեն ներծծում բուսայուղը, ստացվում են շատ փափուկ:
Արագ չեն հնանում և կարելի է համադրել տարբեր միջուկների հետ։ Այնպես, որ, կարող եք կարկանդակներ պատրաստել ոչ միայն մսով։

Կարտոֆիլի խմորով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 400 գր
_Կարտոֆիլի արգանակ կամ ջուր 250 գր
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Աղ 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 4 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 1 տուփ
_Ալյուր 600 գր
Միջուկը պատրաստելու համար
_Խոզի միս 700 գր
_Սոխ 1 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Ջուր 30 գր


Կարտոֆիլի խմորով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը խաշել, արգանակը քամել առանձին տարայի մեջ, կարտոֆիլը դարձնել պյուրե, համեմել աղով՝ ըստ ճաշակի։
_Պյուրեի մեջ լցնել արգանակը, որքան նշված է և խառնել, մինչև հարթ լինի։
_Տաք զանգվածի մեջ լցնել խմորիչը, շաքարավազը, մի քիչ ալյուր, խառնել։
_Ավելացնել բուսական յուղը, խառնել։
_Ալյուրը մաղել և լցնել զանգվածի մեջ, փափուկ խմոր հունցել։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։
_Միսը աղալ, ավելացնել մանր կտրատած կամ մսաղացով մանրացրած սոխը։
_Ավելացնել աղը և այլ համեմունքները, կանաչիները ըստ ճաշակի:
_Եթե զանգվածը շատ թանձր է, ապա լցնել սառցե ջուր և խառնել։
_Խմորը հունցել, բաժանել մասերի և յուրաքանչյուրը բացել բլիթի նման։
_Միջուկով կարկանդակ ձևավորել։
_Տապակել բուսայուղի մեջ, երկու կողմից։

Ստացվում է փափուկ, փարթամ, եթերային և շատ համեղ մսով կարկանդակ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի. Կարտոֆիլով կարկանդակներ







