Կարտոֆիլի տապակա. Փափուկ և համեղ ընթրիք

Կարտոֆիլի տապակա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սիրու՞մ եք Կարտոֆիլի տապակա, եթե այո, ապա այս բաղադրատոմսն, անկասկած, կուրախացնի ձեզ: Իսկ եթե այն նաև աղացած մսով է և պանրի կեղևի տակ, ուրեմն իմացեք, որ սա իսկական երանություն է: Ավելի համեղ բան չես պատկերացնի։

Ի դեպ, միջուկը կարելի է փոփոխել ըստ ձեր հայեցողության: Իսկ այսօր կարտոֆիլը կեփենք աղացած մսով։

Կարտոֆիլի տապակա

Կարտոֆիլի տապակա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 4 հատ

_Աղացած միս 200 գրամ

_Սոխ 1 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Կոշտ պանիր 100 գր

_Աղ/պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլի տապակա. Փափուկ և համեղ ընթրիք

Կարտոֆիլի տապակա. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը նախօրոք եփել կեղևով, այնուհետև, եթե ցանկանում եք, մաքրել, մեջտեղից կիսել և մեջը փոսիկներ անել:

_Մինչ կարտոֆիլը եփվում է, կարելի է պատրաստել լցոնը: Դրա համար աղացած միսը կտրատած սոխով տապակել՝ համեմելով աղով և պղպեղով ըստ ճաշակի։

_Պանիրը քերել և խառնել թթվասերի հետ։

_Միջուկը լցնել կարտոֆիլի փոսիկների մեջ, կարելի է նաև կարտոֆիլի մնացած կտորները մանր կտրատել և խառնել աղացած մսին։

_Միջուկի վրա քսել թթվասերով խառնած պանիր և պատրաստել նախապես տաքացրած ջեռոցում մինչև 180°C 10-15 րոպե։

 

Կարտոֆիլի տապակա

ՈՒտեստը շատ հեշտ է պատրաստվում, բայց անչափ համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ

Խնդրում ենք Գնահատեք