Կարտոֆիլով արագ ընթրիք. Սա հենց այն է, ինչի ձեզ պետք է:
Մենք միշտ խնդիրներ ենք ունենում, թե ինչ պատրաստել, որ ընթրիքը լինի թեթև, բայց բավարար հագեցնող, որ մի երկու ժամ անց նորից ուտելու մասին չմտածենք:
Այսօր մենք առաջարկում ենք կարտոֆիլով հետաքրքիր ընթրիքի բաղադրատոմս:

Կարտոֆիլով արագ ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 1 հատ
_Ձու 2 հատ
_Համեմունքներ (աղ, պղպեղ, ուրց, կարմիր պղպեղ)՝ ըստ ճաշակի
_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
_Կարագ 1 թեյի գդալ

Կարտոֆիլով արագ ընթրիք. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Մաքրել մեկ հատ մեծ կարտոֆիլ և կտրել շատ բարակ շերտերով:
_Տապակը կարագով յուղել: Կարտոֆիլի շերտերը շրջանաձև դնել թավայի մեջ:
_Տապակել կարտոֆիլը, կափարիչով ծածկված:
_Ափսեի օգնությամբ կարտոֆիլը շրջել մյուս կողմի վրա: Այս կողմում տապակել 3 րոպե:
_Հարել 2 ձու, ավելացնել աղ, կարմիր պղպեղի փաթիլներ, աղացած պղպեղ և կտրատած կանաչ սոխ:
_Խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա և հեռացնել կրակից, երբ ձվերը եփվեն:

Մատուցել թթվասերով կամ հենց այդպես:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում







