Կարտոֆիլով բլիթներ մսով. Շատ համեղ ու պարզ ուտեստ

Կարտոֆիլով բլիթներ մսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով բլիթներ մսով. Շատ համեղ ու պարզ ուտեստ

Ինձ համար սա աշխարհի ամենահամեղ ուտեստներից է՝ մսով, կարտոֆիլով բլիթները: Այն շատ համեղ է թե թթվասերով, թե կետչուպով կամ այլ սոուսով: Բաղադրատոմսն իհարկե նոր չէ, բայց գուցե ինչ-որ մեկը մոռացել է, թե ինչպես դա անել, այնպես որ մենք հիշեցնում ենք այն և սրա օգնությամբ պատրաստելով կարող եք բոլորին հրավիրել սեղանի մոտ:

Կարտոֆիլով բլիթներ մսով

Կարտոֆիլով բլիթներ մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 7 հատ կարտոֆիլ
  • 1 հատ սոխ
  • 500 գրամ տավարի աղացած միս
  • 25 գրամ կարագ
  • 160 գրամ ալյուր
  • 1 հատ ձու
  • Աղ
  • Պղպեղ
  • Աղացած կարմիր պղպեղ
  • Բուսական յուղ

Կարտոֆիլով բլիթներ մսով

Կարտոֆիլով բլիթներ մսով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Մաքրել կարտոֆիլը, կտրել կտորներով և եփել աղած ջրի մեջ:
  2. Մինչ կարտոֆիլը եփվում է, պատրաստեք միջուկը:
  3. Մաքրել սոխը և մանր կտրատել: Տապակել թավայի մեջ `բուսական յուղով:
  4. Ավելացնել աղացած միսը, տապակել: Համեմել աղով և պղպեղով: Տապակել մինչև լրիվ եփվի:
  5. Կարտոֆիլը տրորել կարագով, ավելացնել աղ, պղպեղ, ձու և ալյուր:
  6. Լավ խառնել` միատարր զանգված ստանալու համար:
  7. Ձեռքով վերցրեք կարտոֆիլի խմորը, պատրաստեք բլիթ: Դա կարելի է անել ձեռքի կամ ալյուրոտ սեղանի վրա:
  8. Աղացած միսը դնել կարտոֆիլային բլիթի մեջտեղում, հավաքել խմորը, դրան տվեք կլոր կամ օվալի ձև:
  9. Տապակել թավայիի մեջ, երկու կողմից, բուսական յուղի հավելումով, մինչև ոսկեգույն դառնա:

Կարտոֆիլով բլիթներ մսով

Կարտոֆիլով բլիթները մսով պատրաստ են, հագեցնող ուտեստը բոլորին դուր կգա:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակ

Խնդրում ենք Գնահատեք