Կարտոֆիլով բլիթներ ջեռոցում. Պարզ ու համեղ ուտեստ մատչելի մթերքներից

Կարտոֆիլով բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով բլիթներ ջեռոցում. Պարզ ու համեղ ուտեստ մատչելի մթերքներից

Այս բլիթների պատրաստման համար մեծ ջանքեր պետք չեն՝ մի քիչ մթերքներ, մի փոքր սեր ու համեղ ուտեստը պատրաստ է: Կարտոֆիլով համեղ բլիթները պատրաստվում են շատ պարզ, բայց ստացվում են անչափ համեղ: Շատ հագեցնող, բուրավետ, փափուկ և շատ գեղեցիկ կեղևով` պարզապես հրաշք է:

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 2 բաժակ տաք կաթ — 400 մլ
  • 1 տուփ պատրաստի խմորիչ — 10 գրամ
  • 1 ճաշի գդալ շաքար — 15 գրամ
  • 1 թեյի գդալ աղ — 8 գրամ
  • 2 ճաշի գդալ յուղ — 20 մլ
  • 4 բաժակ ալյուր — 480 գրամ

Լցոն

  • 5 կարտոֆիլ
  • 1 լիտր ջուր
  • Կես բաժակ կաթ -100 մլ
  • 1 բաժակ քերած պանիր — 200 գրամ
  • Աղ ՝ ըստ ճաշակի
  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ ջեռոցում. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լցնել տաք կաթը ամանի մեջ, ավելացնել շաքարավազը, չոր խմորիչը: Ավելացնել մաղած ալյուրը:
  2. Խմորը հունցել, ստացվում է փափուկ և քնքուշ:
  3. Թող խմորը մնա 30 րոպե:
  4. Կարտոֆիլը մանր կտրատել և խաշել:
  5. Եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել քերած պանիր: Աղ անել ըստ ճաշակի, կարող եք ավելացնել մի փոքր աղացած պղպեղ:
  6. Խմորը բաժանել 3 մասի:
  7. Պյուրե կարտոֆիլը նույնպես բաժանել 3 մասի:
  8. Խմորի մի կտոր գրտնակել բլիթի նման, վրան դնել կարտոֆիլի բաժինը, վրա բերել ու ծածկել խմորով, խմորի եզրերը հավաքելով դեպի կենտրոն:
  9. Դա լավագույնս արվում է անմիջապես յուղաթղթի վրա:
  10. Բլիթը տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
  11. Դեղնուցը խառնել բուսական յուղի հետ, քսել բլիթի վրա: Մատներով սեղմել խմորը մի քանի տեղից:
  12. Վրան շաղ տալ քնջութի սերմեր:
  13. Թխել 180 աստիճանով 20-30 րոպե: Այսպես պատրաստել և թխել բոլոր բլիթները:

Կարտոֆիլով բլիթներ

Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք