Այս կարտոֆիլով բլիթները կարելի է արագ պատրաստել նախաճաշի, կեսօրվա թեյի համար, որպես ընթրիքի լրացուցիչ ուտեստ:

Կարտոֆիլով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 1 կգ
_Կարագ 50 գր
_Պանիր 100 գր
_Ցանկացած կանաչներ 1-ական փունջ
_Ձու 2 հատ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Թթվասեր 100 գր
_Ալյուր 5 ճաշի գդալ

Կարտոֆիլով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Մանր կտրատել կանաչեղենը, քերել պանիրը միջին քերիչով և լավ խառնել:
_Կարտոֆիլը եփել և կարագով տրորելով վերածել պյուրեի:
_Երկու զանգվածները խառնել մինչև համասեռ դառնան:
_Ձուն և աղը հարիչով հարել, ավելացնել թթվասերն ու ալյուրը, խառնել:
_Կարտոֆիլի զանգվածից ձևավորել կոտլետներ, թաթախել խմորի մեջ և երկու կողմից տապակել տաքացված բուսայուղի մեջ:

Այս համեղ կոտլետները պատրաստվում են շատ պարզ, բայց արդյունքը համեղ է: Ճաշացանկը բազմազանեցնելու համար պյուրեին կարող եք ավելացնել սոխ կամ աղացած միս՝ տապակած սնկով, խոզապուխտով, երշիկեղենի կտորներով և այլ լցոններով:
Բարի ախորժակ:







