Կարտոֆիլով բլիթներ. Հագեցնող թեթև ուտեստ

Կարտոֆիլով բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլը բազմակողմանի բանջարեղեն է, որը կարելի է պատրաստել համեղ Կարտոֆիլով բլիթներ:

Մենք առաջարկում ենք այդ պարզ բաղադրատոմսերից մեկը:

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 կգ

_Պանիր 30 գր

_Ձու 2 հատ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչ սոխ 1 փունջ

_Ալյուր 0,5 բաժակ

_Պաքսիմատ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը խաշել և տրորել։

_Սոխը (կարող եք ավելացնել նաև սամիթ) կտրատել, քերել պանիրը քերիչով։

_Կարտոֆիլի պյուրեին ավելացնել ձվերը և ալյուր, լավ խառնել, մինչև հարթվի:

_Զանգվածին ավելացնել սոխն ու պանիրը, աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի։

Հուշում. Խյուսի մեջ կարող եք ավելացնել նաև պատրաստի կարտոֆիլի համեմունքների խառնուրդ։

_Ձեռքերը բուսայուղով կամ ջրով խոնավացնել, զանգվածից կոտլետներ կազմել և պաքսիմատի մեջ թաթախել։

_Տապակել բուսայուղի մեջ բոլոր կողմերից։

Կարտոֆիլով բլիթներ

Հուշում. Բլիթի մեջ կարող եք նաև միջուկ դնել, օրինակ՝ մի կտոր խոզապուխտ կամ սամիթով և կանաչ սոխով խառնած, կտրատած, խաշած ձու, կանաչիներով և սխտորով կաթնաշոռ և այլն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք