Կարտոֆիլով բլիթներ նուրբ միջուկով:
Կարտոֆիլն ավելացնում ենք խմորին և ստանում փափուկ ու փարթամ կարկանդակներ։ Ընտրեք միջուկը, ինչպես առաջարկում ենք բաղադրատոմսում կամ պատրաստեք ձեր նախընտրածը:

Կարտոֆիլով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Եփած կարտոֆիլ 4 հատ
_Կարտոֆիլի արգանակ 200 մլ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 8 գր
_Ձու 1 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Ալյուր 550 գր
_Բուսական յուղ 50 գր
Միջուկը պատրաստելու համար
_Կանաչ սոխ 1 փունջ
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Խաշած ձու 4 հատ
_Կարագ 40 գր
_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Միջուկի համար ձվերը կանաչ սոխի և կանաչիների հետ մանր կտրատել, խառնել և լցնել հալած կարագի վրա, համեմել աղ և պղպեղով, խառնել։
_Կարտոֆիլը եփել, արգանակը քամել առանձին ամանի մեջ, սառեցնել մինչև գոլ վիճակ։
_Կարտոֆիլը վերածել պյուրեի ու խառնել արգանակի, աղի հետ, ավելացնել շաքարավազը, խմորիչը, խառնել։
_Ավելացնել ձուն և շարունակել խառնել։
_Լցնել մաղած ալյուրը և հունցել փափուկ խմոր, լցնել բուսայուղը և խառնել խմորին։
_Ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Միջուկով կարկանդակներ կազմել և մարմանդ կրակի վրա տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։

Այս բաղադրատոմսը լավն է, քանի որ խմորը միշտ հիանալի է ստացվում, այն համադրվում է տարբեր միջուկների հետ, տապակելիս շատ յուղ չի կլանում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարկանդակ ջեռոցում Կարտոֆիլով կարկանդակ







