Կարտոֆիլով բլիթներ. Փարթամ բլիթները կփոխարինեն կարկանդակներին

Կարտոֆիլով բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այս բաղադրատոմսով պատրաստվող կարտոֆիլով բլիթները փարթամ են և թեթև:

Խմորի համար մեզ պետք է պյուրե և արգանակ: Այս բաղադրիչների շնորհիվ բլիթները դառնում են շատ եթերային և փափուկ:

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 4 հատ

_Ձու 1 հատ

_Կարտոֆիլի արգանակ 200 մլ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Խմորիչ 1 թեյի գդալ

_Ալյուր մոտ 450 գր

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել և արգանակը քամել առանձին տարայի մեջ, թողնել մինչև գոլանա:

_Կարտոֆիլը տապակել վերածել պյուրեի և թողնել սառչի։

_Պյուրեին ավելացնել ձուն, լցնել արգանակը, խառնել ու ավելացնել շաքարավազը, աղը, խմորիչը, հունցել։

_Մաղած ալյուրը լցնել մասերով և հունցել շատ փափուկ, ճկուն խմոր։

_Խառնել նաև բուսայուղը։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 30 րոպե — 1 ժամ։

_Ձեռքերը բուսայուղով քսել և խմորից մանր գնդիկներ անել, սրբիչով ծածկել և թողնել 15 րոպե։

_Յուրաքանչյուր գնդիկ մի փոքր ձգել և վերածել փոքրիկ բլիթի։

_Տապակել բլիթները, մեծ քանակությամբ տաք բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, բոլոր կողմերից։

Կարտոֆիլով բլիթներ

Կարտոֆիլով բլիթներ

Այս փափուկ և շատ փարթամ բլիթները կարելի է մատուցել թթվասերի հետ և կամ թեյի համար։

Ի դեպ, յուրաքանչյուր բլիթի մեջ կարող եք դնել մի կտոր պանիր և ստանալ պանրով բլիթ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ

Խնդրում ենք Գնահատեք