Կարտոֆիլով գնդիկներ. Օրիգինալ խորտիկներ խրթխրթան կեղևով

Կարտոֆիլով գնդիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսպիսի համեղ մսով լցված կարտոֆիլով գնդիկները խրթխրթան կեղևով ոչ միայն հիանալի նրբություն են, այլև օրիգինալ տոնական ուտեստ, խնջույքի և պիկնիկի տանելու տարբերակ:

Գնդիկների ներսում կարող եք լցնել տարբեր միջուկներ, նույնիսկ միայն աղ արած կանաչի և դուք կստանաք շատ համեղ խորտիկ։

Կարտոֆիլով գնդիկներ

Կարտոֆիլով գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի միս 300 գր

_Կարտոֆիլ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Խոզապուխտ 80 գր

_Կանաչի 70 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ձու թաթախելու համար՝ 3 հատ

_Պաքսիմատ 200 գր

_Ալյուր՝ մոտ 100 գր

Կարտոֆիլով գնդիկներ

Կարտոֆիլով գնդիկներ

Կարտոֆիլով գնդիկներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ։

_Առանձին հավի միսը եփել աղ արած ջրի մեջ ավելացնելով համեմունքներ։

_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև փափկի։

_Կարտոֆիլը վերածել խյուսի և խառնել սոխի հետ։

_Սառելուց հետո միսը մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլի պյուրեին։

_Կանաչիները, խոզապուխտը մանր կտրատել ու ավելացնել խյուսին։

_Զանգվածը համեմել աղով, պղպեղով, և համեմունքներով ըստ ճաշակի։

_Զանգվածից ընկույզի չափ փոքրիկ գնդիկներ կազմել։

_Ձվերը հարել աղով և պղպեղով։

_Սկզբում գնդիկները թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի, հետո պաքսիմատի մեջ։

_Տապակել բուսայուղի մեջ բոլոր կողմերից, մինչև ոսկե դարչնագույնը:

_Մատուցելիս կարելի է նաև վրան ցանել մանր կտրատած սխտոր՝ խառնած կանաչիների և քերած պանրի հետ։

Կարտոֆիլով գնդիկներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք