Կարտոֆիլով գնդիկներ. Գեղեցիկ և հագեցնող ուտեստ

Կարտոֆիլով գնդիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հագեցնող և համեղ կարտոֆիլով գնդիկներ, որը պատրաստվում են արագ և հեշտությամբ և ստացվում են ախորժելի ու օրիգինալ:

Կարտոֆիլով գնդիկներ

Կարտոֆիլով գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 700 գր

_Խոզապուխտ 200 գր

_Մոցարելլա պանիր 125 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Հացի փշրանքներ 3 ճաշի գդալ

_Պանիր 150 գր

_Ձու 1 հատ

Կարտոֆիլով գնդիկներ

Կարտոֆիլով գնդիկներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել և տրորել, ավելացնել աղ և պղպեղ, հացի փշրանքներ և խառնել:

_Քերել պանիրը և խոզապուխտը խոշոր քերիչով և խառնել:

_Մանր կտրատել կանաչիները:

_Խառնել կարտոֆիլը խոզապուխտով, ավելացնել կանաչիները:

_Ձուն հարել մի պտղունց աղով:

_Կարտոֆիլի պյուրեից պատրաստել կոլոլակներ, յուրաքանչյուրի մեջ դնելով մի կտոր մոցարելլա:

_Կոլոլակները թաթախել ձվի մեջ, ապա խոզապուխտի, պանրի մեջ և շարել յուղաթղթով ջեռոցի տապակի վրա:

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե:

Կարտոֆիլով գնդիկներ

Նախուտեստը ստացվում է պարզապես թագավորական, շատ բազմակողմանի համով:

Եթե պատրաստեք նաև տնական տաք սոուսներ, ապա կստանաք ճոխ ընթրիք:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք