Այսօր ձեզ առաջարկում ենք ձեզ խաշած կարտոֆիլով խորտիկ պատրաստել մեր բաղադրատոմսով: Այն շատ համեղ է և մի քիչ կծու:

Կարտոֆիլով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած կարտոֆիլ 500 գր
_Ապխտած հավի միս 200 գր
_Կոշտ պանիր 80 գր
_Կանաչ սոխ և սամիթ
_Աղ և պղպեղ,
_Բուսական յուղ

Կարտոֆիլով խորտիկ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ և քերել խոշոր քերիչով։
_Ապխտած հավի միսը խորանարդներով կտրել, կոշտ պանիրը քերել միջին քերիչով։
_Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել մանր կտրատած կանաչիներն ու կանաչ սոխը, չոր կամ թարմ սխտորը, աղն ու պղպեղը։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով կամ ուղղակի յուղել բուսական յուղով։
_Զանգվածից կոտլետներ կազմել և դնել տապակի վրա, վրձնով քսել բուսայուղով։
_Ջեռոցը տաքացնել 185 աստիճանով և թխել 15 րոպե։
_Այս կոտլետները կարելի է մատուցել թթվասերի և ցանկացած սոուսի հետ։

Կարելի է ավելացնել նաև տապակած սունկ, իսկ ապխտած հավի փոխարեն օգտագործել ցանկացած խաշած միս։
Այս կոտլետները կարելի է մատուցել թթվասերի և ցանկացած սոուսի հետ։
Բարի ախորժակ:







