Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով. Շատ հագեցնող և հյութալի ուտեստ

Կարտոֆիլով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով. Շատ հագեցնող և հյութալի ուտեստ

Անգամ ամենաքմահաճ հյուրը կգնահատի այս ուտեստը: Ստացվում է շատ համեղ ու հետաքրքիր կարկանդակ:

Եթե երբեևէ չեք  փորձել ինքներդ նման համեղ և հյութալի ուտեստ պատրաստել, որովհետև մտածել եք, թե դրա համար հատուկ ունակություններ են պետք, ապա  անպայման փորձեք և կհամոզվեք, որ ամեն ինչ շատ հեշտ է:

Պատրաստեք և հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին:

Կարտոֆիլով կարկանդակ

Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ 1 կգ
  • Ձու 5 հատ
  • Աղացած տավարի միս 300 գ
  • Բուսական յուղ 50 մլ
  • Սխտոր 4 պճեղ
  • Ուրց 1 թեյի գդալ
  • Չիլի պղպեղ 1 թեյի գդալ
  • Աղ 1,5 թեյի գդալ
  • Չեդեր պանիր 100 գր

Կարտոֆիլով կարկանդակ

Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով. Շատ հագեցնող և հյութալի ուտեստ

Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով Պատրաստման եղանակը

  1. Նախ կարտոֆիլը կտրել փոքր խորանարդներով, ապա տապակել միջին կրակի վրա՝ բուսական յուղի հավելումով: Տապակած փափուկ կարտոֆիլը տեղափոխել խորը ամանի մեջ:
  2. Աղացած միսը լցնել նույն տապակի մեջ, ավելացնել մամլիչով անցած սխտորը, խառնել ու տապակել այնքան ժամանակ, մինչև աղացած միսը մգանա: Դրանից հետո ավելացնել աղ, չիլի պղպեղ, ուրց, խառնել:
  3. Ձվերը կոտրել ամանի մեջ, ավելացնել աղ, թեթևակի հարել և լցնել այս խառնուրդը տապակած կարտոֆիլի մեջ: Լավ խառնել զանգվածը:
  4. Ձվով կարտոֆիլի կեսը լցնել տապակի մեջ, հավասարաչափ տարածել ամբողջ մակերևույթի վրա, վրան լցնել մի փոքր քերած պանիր, դրա վրա համաչափ տարածել տապակած աղացած միսը:
  5. Մսի վրա լցնել քերած պանիր և ծածկել տապակած կարտոֆիլի շերտով:
  6. Տապակը դնել վառարանի վրա, միջին կրակով տապակել կափարիչով ծածկած:
  7. Մի կողմից տապակել, այնուհետև շրջել մյուս կողմը և նույնպես տապակել:

Կարտոֆիլով կարկանդակ

Կարտոֆիլով կարկանդակը աղացած մսով պատրաստ է: Ստացվում է իսկական խոհարարական գլուխգործոց, օրիգինալ ու անզուգական ուտեստ: Ուղղակի հեքիաթ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մսով կարկանդակ

Խնդրում ենք Գնահատեք