Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով. Ջեռոցում պատրաստենք համեղ ուտեստ

Կարտոֆիլով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով կարկանդակ աղացած մսով. Ջեռոցում պատրաստենք համեղ ուտեստ

Երբեմն ունես շատ քիչ ժամանակ, որ ուտելիք պատրաստես, ու նույնիսկ չես կողմնորոշվում, թե ինչ կարելի անել: Նման դեպքերի համար կարելի է ձեռքի տակ ունենալ բաղադրատոմսեր, որոնք կախարդական փայտիկի պես կօգնեն բարդ վիճակում:

Վառարանում աղացած մսով, կարտոֆիլով կարկանդակը նման մի հնար է: Պատրաստման քայլերը պարզ են, իսկ բաղադրիչները կարելի է գտնել ցանկացած խոհանոցում:

Դե, ո՞վ կհրաժարվի նման մսով կարկանդակից:

Կարտոֆիլով կարկանդակ

Կարտոֆիլով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Մայոնեզ 200 գ
  • Կեֆիր 4 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
  • Ցորենի ալյուր 500 գ
  • Կարագ 150 գ
  • Աղ 1,5 թեյի գդալ
  • Աղացած տավարի միս 200 գ
  • Սոխ 2 հատ
  • Կարտոֆիլ 2 հատ
  • Ջուր 4 ճաշի գդալ
  • Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
  • Զիրա(չաման)՝ ըստ ճաշակի
  • Ձվի դեղնուց 1 հատ
  • Կաթ 1 թեյի գդալ
  • Քնջութ ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով կարկանդակ

Կարտոֆիլով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Առաջին քայլը խմոր պատրաստելն է: Խորը տարայի մեջ մայոնեզը խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնել կեֆիր, խառնել: Առանձին ամանի մեջ կարագը քերել ալյուրի վրա խոշոր քերիչով:
  2. Ալյուրն ու կարագը տրորել, ավելացնել 1,5 թեյի գդալ աղ, դրանից հետո լցնել մայոնեզ-կեֆիր զանգվածն ալյուրի մեջ: Հունցել փափուկ խմոր: Բաժանել 2 գնդի:
  3. Փաթաթել դրանք տոպրակների մեջ և դնել սառնարանում: Խմորը պատրաստ կլինի 40 րոպե հետո: Այդ ընթացքում պատրաստեք միջուկը:
  4. Աղացած միսը ամանի մեջ խառնել մանր կտրատած կարտոֆիլով, ավելացնել մանրացված սոխը: Լցնել աղը, ավելացնել մի փոքր չաման, ջուր և բուսական յուղ, խառնել:
  5. Ալյուր ցանած սեղանին խմորի գնդիկներից մեկը գրտնակել մոտ 5 մմ հաստությամբ շերտով: Դնել 25 x 15 սմ ձևամանի մեջ: Կտրել դուրս մնացող եզրերը: Դրանք պետք կգան ձևավորման համար:
  6. Լցնել և հարթեցնել միջուկը: Նույն կերպ գրտնակել խմորի երկրորդ գունդը: Ծածկել մսի միջուկը ստացված շերտով: Երկու շերտերի եզրերը միասին ամրացնել: Խմորի մնացած մասից պատրաստեք հյուսք: Դնել այն կարի երկայնքով: Կարող եք շերտեր պատրաստել պատառաքաղով, իսկ վերևը զարդարել քնջութի սերմերով: Բայց նախապես, խմորի վրա քսել կաթով խառնած դեղնուց:
  7. Թխել կարկանդակը 35–40 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի ջեռեփուկը թող 10 րոպե սառչի, կտրել քառակուսիներով և մատուցել:

Կարտոֆիլով կարկանդակ

Կարտոֆիլով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով ջեռեփուկ

Խնդրում ենք Գնահատեք