Առաջարկում ենք Կարտոֆիլով կարկանդակ պատրաստելու համար մածունով խմորի նոր եղանակ:
Մածունը կամ Կեֆիրը բավականին յուրօրինակ կաթնամթերքներ են։ Ապացուցվել է, որ դրանք շատ օգտակար են ստամոքսի համար։ Մենք կօգտագործենք մածունն ու կպատրաստենք շատ համեղ ու մատչելի բաղադրիչներով փափուկ կարկանդակներ:

Կարտոֆիլով կարկանդակ. Բաղադրությունը
_ մածուն (կեֆիր) — 250 մլ
_ աղ — 2 պտղունց
_ ալյուր — 400 գ
_ դափնու տերև — 2 հատ
_ թթվասեր — 2 ճաշի գդալ
_ կարագ — 2 ճաշի գդալ
_ դեղնուց — 1 հատ
_ սերուցք — 100 մլ
_ շաքարավազ — 1 ճաշի գդալ
_ սոխ — 2 հատ
_ փխրեցուցիչ — կես թեյի գդալ
_ կարտոֆիլ — 1 կգ
_ սոդա — կես թեյի գդալ
_ բուսական յուղ — 1 ճաշի գդալ

Կարտոֆիլով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Մաքրած կարտոֆիլը խաշել ջրի մեջ՝ մի պտղունց աղով և դափնու տերևներով, մինչև փափկի:
_ Այդ ընթացքում սոխը կտրատել փոքր խորանարդիկներով, լցնել թավայի մեջ և ձեթով տապակել մինչև ոսկե դարչնագույնը:
_ Կարտոֆիլը եփելուց հետո տրորել։
_ սերուցքը կաթսայի մեջ տաքացնել, լցնել խյուսի մեջ, կարագն ու տապակած սոխը նույնպես լցնել մեջը։ Բաղադրիչները խառնել, ստանալ համասեռ զանգված, որպեսզի միջուկն ավելի համաչափ համ ունենա։
_ Բաժակի մեջ դեղնուցին ավելացնել կեֆիրը, թթվասերը և լավ խառնել։ Ալյուրը մաղել, մեջը լցնել փխրեցուցիչը, սոդան, աղն ու շաքարը։
_ Ձվի խառնուրդի մեջ լցնել բուսական յուղ, աստիճանաբար ավելացնել սորուն մթերքներին, խմոր հունցել։
_ Ձևավորված խմորի գնդիկը բաժանել 12 նույնական մասերի: Խմորի կտորները գրտնակել 12-13 սմ տրամագծով կլոր բլիթներով, յուրաքանչյուր շերտի մեջտեղում լցնել միջուկը, փակել այն խմորի եզրերով։
_ Տաք բուսայուղով տապակի մեջ կարկանդակները տապակել մինչև ոսկեգույն դառնալը։

Նման կարկանդակների առավելությունն այն է, որ խմորը եթերային է և բարակ, իսկ դրա ներսում առատ միջուկ կա, որը հյութալի է ու համեղ։
Բարի ախորժակ:







