Բուրավետ, ախորժելի և հագեցնող կարտոֆիլով կարկանդակը շատ պարզ է պատրաստվում։ Այն օրիգինալ են դարձնում նրբերշիկի և պանրի տեսքով հավելումները։

Կարտոֆիլով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած կարտոֆիլ 3 հատ
_Ալյուր 150 գր
_Ձու 1 հատ
_Խոզապուխտ 100-150 գր
_Մոցարելլա 100-150 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Բուլղարական պղպեղ 0,5 հատ
_Լոլիկ 0,5 հատ
_Սոխ 0,5 — 1 հատ


Կարտոֆիլով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Եփած կարտոֆիլը վերածել պյուրեի, խառնել ձվի և ալյուրի, համեմունքների հետ։
_Խոզապուխտը կտրատել շերտերով, պանիրը դնել շերտով։
_Կարտոֆիլային զանգվածը 4 մասի բաժանել, յուրաքանչյուրից թաց ձեռքերով բլիթներ կազմել ըստ թավայի չափի։
_Տապակը յուղել բուսայուղով և վրան դնել կարտոֆիլային զանգվածը, վրան կտրատած խոզապուխտը և պանրի շերտերը, ծածկել երկրորդ շերտով:
_Կափարիչով ծածկել տապակը և տապակել կարկանդակը 5-7 րոպե:
_Օգտագործելով ափսե, կարկանդակը շրջել և տապակել մյուս կողմից:
_Այսպես պատրաստել նաև երկրորդ կարկանդակը։

Բանջարեղենով աղցան պատրաստեք և մատուցեք ախորժելի և կարմրավուն կարկանդակներով։
Սա հարմար է որպես պարզ, համեղ և առատ նախաճաշ, ճաշ կամ ընթրիք:
Բարի ախորժակ:







