Կարտոֆիլով կոտլետներ. Ամենահամեղ ուտեստը, որը ձեզ հաճելիորեն կհագեցնի
Այսօր մենք կպատրաստենք ամենահամեղ կարտոֆիլով ուտեստը: Այսպես դուք հաստատ դեռ չեք պատրաստել կարտոֆիլը, և իհարկե այս ուտեստը հասարակ չեք կարող անվանել: Համեղ է, փորձեք!

Содержание
Կարտոֆիլով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
- 1 կգ կարտոֆիլ
- 100 գրամ պանիր
- կանաչիներ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի
Խմորի համար
- 2 ձու
- աղ
- թթվասեր 100 գրամ
- 3-4 ճաշի գդալ ալյուր

Կարտոֆիլով կոտլետներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Կարտոֆիլը եփել և տրորել:
- Պանիրը քերել և ավելացնել կարտոֆիլին: Ավելացնել կտրատած կանաչիներ՝ ըստ ճաշակի, համեմել աղով և պղպեղով, խառնել:
- Ձեռքերը յուղեք բուսական յուղով և կազմեք փոքրիկ կլոր կոլոլակ, շարել դրանք խոհանոցային տախտակի վրա: Այս կարտոֆիլով կոլոլակները կոտլետները պետք է թաթախենք հատուկ պատրաստվող խմորե սոուսի մեջ
- Պատրաստեք խմորը. Հարել ձվերը, աղ անել և թթվասեր ավելացնել դրանց վրա: Այժմ ալյուր ավելացրեք՝ խմոր պատրաստելու համար:
- Կարտոֆիլով կոլոլակը դնել խմորի մեջ, բոլորն կողմերից թաթախել դրանով, պատառաքաղով հանել և դնել տաքացրած բուսայուղով տապակի մեջ: Դա արեք բոլոր կոլոլակների հետ:
- Տապակել կոլոլակները մինչ ոսկե դարչնագույնը, այնուհետև շրջել մյուս կողմով:
- Ավելորդ յուղը հեռացնելու համար կարտոֆիլով կոտլետները հանեք ցանցկեն գդալով:

Կոտլետները պատրաստ են, դրանք կարող եք մատուցել ցանկացած սոուսով կամ պարզապես թթվասերով:
Լավ ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Տապակած կարտոֆիլ







