Կարտոֆիլով կոտլետներ. Գրավիչ հագեցնող ուտեստ

Կարտոֆիլով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել կարտոֆիլով կոտլետներ, որոնցում թեև ընդհանրապես միս չկա, բայց շատ համեղ են )

Իսկ եթե լուրջ, կոտլետները շատ համեղ են և հատկապես թթվասերով և թույլ թթվեցրած վարունգով, ուղղակի հրաշք են:

Այնպես որ, եթե սովորական կարտոֆիլից ձանձրացել եք, իսկ բարդ ուտեստների պատրաստման ժամանակ չունեք, ուրեմն այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 3 հատ

_Ձու 1 հատ

_Սոխ 0,5 հատ

_Ալյուր կամ պաքսիմատ 1-2 ճաշի գդալ

_Կարագ՝ տապակման համար

Կարտոֆիլով կոտլետներ
Կարտոֆիլով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը լավ լվանալ խոզանակով, որպեսզի հողի մնացորդ չմնա։

_Եփել կեղևով, երբ սառչի՝ մաքրել և քերել քերիչով։ Ավելացնել ձուն։

_Սոխը մանր կտրատել և կարագի մեջ տապակել։

_Կարտոֆիլի զանգվածին ավելացնել սոխը, համեմել աղով՝ ըստ ճաշակի։

_Ձվաձև կոտլետներ ձևավորել և թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ:

_Տապակել մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից:

Կարտոֆիլով կոտլետներ

Մատուցել թթվասերի կամ հալած կարագի հետ։

Շատ համեղ են և հագեցնող:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ժարիտ. Տապակած կարտոֆիլ դդումով

Խնդրում ենք Գնահատեք