Կարմիր սոխով և կարտոֆիլով կոտլետները թարմ, ամառային լոլիկով աղցանի հետ լիարժեք, համեղ և հագեցնող ճաշ կամ ընթրիք է:

Կարտոֆիլով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 3 հատ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Պանիր 100 գր
_Ալյուր 4 ճաշի գդալ
_Ձու 3 հատ
_Պաքսիմատ 100 գր
_Աղ, պղպեղ, անուշաբույր կանաչիներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Աղցան պատրաստելու համար ձեզ հարկավոր է
_Սովորական կամ չերի լոլիկ՝ ըստ ճաշակի
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Պարմեզան կամ ցանկացած պանիր
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի


Կարտոֆիլով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը և գազարը կտրատել կտորներով, եփել աղ արած ջրի մեջ:
_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով:
_Քերել պանիրը միջին քերիչով։
_Սոխը տապակել բուսայուղի մեջ։
_Եփած գազարն ու կարտոֆիլը քերել խոշոր քերիչով։
_Կանաչիները մանր կտրատել, խառնել կարտոֆիլի և գազարի զանգվածին:
_Պանիրն ավելացնել սոխին, խառնել, իսկ երբ սկսի հալվել, մեջը լցնել հիմնական զանգվածը, խառնել։
_Ավելացնել ալյուրը և լավ խառնել։
_Ձեռքերին բուսայուղ քսել, զանգվածից բաժիններ վերցնել և կլոր կամ երկարավուն կոտլետներ ձևավորել։
_Ձվերին աղ, պղպեղ անել և հարել, կարելի է անուշաբույր կանաչիներ ավելացնել:
_Թաթախել յուրաքանչյուր կոտլետը ձվի զանգվածի մեջ, որից հետո թաթախել պաքսիմատի և տապակի մեջ տապակել բուսայուղով։
_Այսպիսի ախորժելի և հագեցնող, շատ համեղ խորտիկի համար պատրաստել լոլիկով աղցան, և տնական՝ սխտորով կծու սոուսներ։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում







