Կարտոֆիլով կոտլետներ. Աներևակայելի համեղ ու հյութալի ուտեստը կարող է օրվա հաճելի սկիզբ լինել

Կարտոֆիլով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք բաղադրատոմսով, կարտոֆիլով կոտլետներ, որի օգնությամբ կկարողանաք պատրաստել աննկարագրելի համեղ ու հյութալի ուտեստներ:

Նման կոտլետները ստացվում են ֆանտաստիկ քնքուշ, թեթև են ինչպես ամպը, ու շատ համեղ: Հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին:

Եթե պահքի մեջ եք, կարող եք ձու չավելացնել:

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Կոտլետների համար.

_Կարտոֆիլ 6-7 հատ

_Կարագ 50 գ

_Ձու 1 հատ

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Չորահացի փշուրներ 100 գ

Կոտլետի Լցոնման համար.

_Սունկ 400 գ

_Մաղադանոս 2 ճյուղ

_Դափնու տերև 2 հատ

_Սև պղպեղ 2-3 հատ

_Աղ և պղպեղ` ըստ ճաշակի

_2 սոխ

_Բուսական յուղ 30 մլ

_Կարագ 30 գ

_Թթվասեր 20-25% 350 գ կամ սերուցք

_Սամիթ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. Ինչպես պատրաստել. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Նախ, կարտոֆիլը մաքրեք կեղևից, լվանալ, կտրել հարմար կտորներով, լցնել եռացող ջրի մեջ, եփել մինչև որ փափկի, ավելացնել մաղադանոս, դափնու տերևներ և մի քանի հատիկ պղպեղ, մի փոքր աղ:

_Կտրել սոխը մեծ կտորներով, տապակել բուսական յուղով և տեղափոխել առանձին ափսեի մեջ:

_Վերցնել սունկը, կտրել դրանք հարմար կտորներով, տապակել այն, ապա դրան ավելացնել սոխը և միասին տապակել, աղ անել, ավելացնել մի կտոր կարագ: Խառնել, թող կարագը հալվի:

_Սոուսի համար, թթվասերը լցնել խորը ամանի մեջ, վրան ճզմել սխտորը, աղ անել: Պատրաստի սոուսը լցնել տապակած սոխի ու սնկի վրա, ամեն ինչ լավ խառնել: Հենց սոուսը սկսի եռալ, անջատեք կրակը:

_Այժմ կարտոֆիլը տրորել, դարձնել պյուրե: Ավելացնել փափուկ կարագ, ձու, ալյուր և խառնեք ամեն ինչ:

_Բուսայուղով տապակը դնել կրակին, թող տաքանա, այդ ընթացքում կարտոֆիլի պյուրեից պատրաստել կոտլետներ, թաթախել չորահացի մեջ և դնել տապակի մեջ:

_Կոտլետները տապակել մարմանդ կրակի վրա երկու կողմից, մինչև ոսկեգույն դառնա: Մատուցել դրանք սնկով սոուսով, վրան շաղ տալ կանաչիներ:

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետները պատրաստ են: Շատ հյութեղ, ախորժելի ու համեղ կոտլետներ: Այնքան համեղ է ստացվում, որ մատներդ հետն ես ուտում:

Բարի ախորժակ:

Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական տարբերակով․ Կարտոֆիլով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք