Կարտոֆիլով կոտլետներ. Համեղ ոսկեգույն և խրթխրթան բլիթներ որոնք շատ նուրբ են ու հագեցնող

Կարտոֆիլով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով կոտլետները բավականին պարզ և արագ ուտեստ է, որը մենք իսկապես սիրում ենք: Կարտոֆիլը քերում են և խառնում սոխի հետ: Այնուհետև տապակել մինչև գեղեցիկ ոսկեգույնը և մատուցել դեռ տաք վիճակում:

Բայց ինչ կարելի է անել, որ խոհարարության գործընթացը հնարավոր լինի արագացնել: Ըստ մեր խորհրդի, լավ կլինի, որ պատրաստեք կոտլետները բլենդերով:

Կոտլետների համը կախված է զանգվածի միատարրությունից: Եթե ​​կարտոֆիլը ձեռքով քերեք, զանգվածը միատարր չի լինի: Խյուսով ձևավորված կարտոֆիլի բլիթները կդառնան շատ նուրբ: Ավելի արագ, ավելի հեշտ, ավելի լավ, պատրաստեք և համոզվեք ինքներդ:

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. ԱՆհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 կգ

_Սոխ 1–2 հատ

_Ձու 2 հատ

_Ցորենի ալյուր 1 բաժակ

_Արևածաղկի ձեթ 100 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Մաքրել, լվանալ սոխը և կարտոֆիլը, կտրատել մանր կտորներով:

_Օգտագործելով բլենդեր, մանրացնել կարտոֆիլը, ապա սոխը առանձին առանձին: Կարտոֆիլի զանգվածի վրա ավելացնել սոխը, խառնել պյուրե բանջարեղենը և ավելացնել ձվերը: Ամբողջը լավ խառնել:

_Ավելացնել ալյուր: Ալյուրի քանակը կարող է տարբեր լինել` կախված կարտոֆիլի հյութալիությունից:

_Զանգվածին ավելացնել աղ և պղպեղ:

_Ձևավորել կոտլետներ, տապակել տաքացրած արևածաղկի ձեթով 3-4 րոպե յուրաքանչյուր կողմում մինչև ոսկե դարչնագույն կեղևի առաջացումը:

Կոտլետները լավագույնս զուգորդվում են թթվասերով: Այսպիսով, աշխատեք, որ այս կաթնամթերքը սեղանին լինի, չնայած, որ սոուսի հարցում ազատ եք, կարող եք վերցնել այլ սոուսներ, ըստ ընտանիքի անդամներ նախասիրությունների:

Կարտոֆիլով կոտլետներ

Կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք