Կարտոֆիլով կրուասաններ. Շերտավոր խմորով կարկանդակը շատ ախորժելի և հագեցնող է

Կարտոֆիլով կրուասաններ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով կրուասաններ. Այս նախուտեստը կզարդարի ձեր սեղանը: Գեղեցիկ կարկանդակները կարող են հմայել անգամ դիետա պահողներին:

Խմորը պատրաստվում է 10 րոպեում, բայց խմորեղենը հարյուր անգամ ավելի համեղ է ստացվում, քան եթե խանութից գնված խմորով անեք։ Բաղադրատոմսը բավական մատչելի է, ուստի խորհուրդ եմ տալիս պահպանել այն:

Կարտոֆիլով կրուասաններ
Կարտոֆիլով կրուասաններ. Բաղադրիչներ

_ Ձու 3 հատ

_ Կաթ 420 մլ

_ Ցորենի ալյուր 750 գ

_ Խնձորի քացախ 1 ճաշի գդալ

_ Շաքարավազ 0,5 թեյի գդալ

_ Կարագ 140 գ

_ Կարտոֆիլ 10 հատ

_ Պապրիկա 1 թեյի գդալ

_ Դեղնուց 1 հատ

_ Աղ՝ ըստ ճաշակի

_ Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_ Սամիթ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով կրուասաններ Կարտոֆիլով կրուասաններ

Կարտոֆիլով կրուասաններ. Պատրաստման եղանակը

_ Մեծ ամանի մեջ խառնել 400 մլ կաթը, ձուն, 1 թեյի գդալ աղը, շաքար և խնձորի քացախ:

_ Ավելացնել ալյուրը և հունցել փափուկ խմոր, ծածկել և թողնել 10 րոպե։

_ Խմորը բաժանել 8 հավասար մասերի, գնդիկներ անել և թողնել սրբիչով ծածկված մնա ևս 10 րոպե։

_ Այնուհետև յուրաքանչյուր գնդիկ գրտնակել փոքր բարակ շերտով:

_ 100 գ կարագը հալեցնել, դրանով յուղել ափսեի հատակը և դնել խմորի առաջին թերթիկը։

_ Քսել այն յուղով և ծածկել հաջորդ թերթիկով։

_ Այսպիսով, հավաքեք 4-ական բլիթների երկու կույտ:

_ Վերին շերտերը յուղել, ծածկել թաղանթով և թողնել 30 րոպե։

_ Կարտոֆիլը մաքրել և խաշել աղ արած ջրի մեջ մինչև փափկի: Քամել ջուրը և կարտոֆիլը մի կտոր կարագի հետ տրորելով խյուս ստանալ:

_ Ավելացնել համեմունքներ և մանր կտրատած սամիթ, խառնել:

_ Սեղանի վրա դնել խմորի շերտերի կույտ և ձեռքերով զգուշորեն ձգել այն մեկ մեծ բարակ շերտով:

_ Խմորը կտրատել 8 հատվածի, միջուկը դնել յուրաքանչյուրի եզրին և ծայրերը դեպի ներս բերելով, ձևավորել կրուասանի նման թխուկներ։

_ Նույնը կրկնել խմորի երկրորդ մասի հետ:

_Պատրաստուկները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_ Խառնել դեղնուցը և 1 ճաշի գդալ կաթն ու այս խառնուրդը քսել կարկանդակներին։

_ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35 րոպե։

Կարտոֆիլով կրուասաններ
Այս Կարտոֆիլով կրուասանների մի քանի հատը կարող են հեշտությամբ հագեցնել ձեր քաղցը:

Սա հիանալի տարբերակ է ինչպես նախաճաշի, այնպես էլ աշխատավայրում արագ խորտիկի համար: Կարտոֆիլի փոխարեն կարելի է օգտագործել կաթնաշոռ, սունկ կամ պանիր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք