Կարտոֆիլով ձողիկներ. Հագեցնող խորտիկներ ընթրիքին

Կարտոֆիլով ձողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս պարզ բաղադրատոմսով դուք կպատրաստեք համեղ կարտոֆիլով ձողիկներ։

Կարտոֆիլով ձողիկներ

Կարտոֆիլով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 8 հատ

_Պանիր 100 գր

_Պաքսիմատ 100 — 150 գր

_Ձու 2 հատ

_Եգիպտացորենի ալյուր 2 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով ձողիկներ

Կարտոֆիլով ձողիկներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլները եփել կեղևով, թողնել սառչեն, մաքրել և քերել քերիչով։

_Կարտոֆիլին խառնել աղը, ձուն և ալյուրը, փափուկ և առաձգական խմոր հունցել։

_Ցանկացած պանիր՝ ըստ ճաշակի, կտրատել ձողիկներով:

_Ձուն հարել աղով և պղպեղով ըստ ճաշակի։ Պաքսիմատը լցնել մեկ այլ տարայի մեջ։

_Խմորը գրտնակել, բաժակով կտրել, մեջը դնել պանրի կտոր և ձողիկ կազմել։

_Ձողիկները նախ թաթախել հարած ձվի մեջ, ապա պաքսիմատի մեջ թաթախել և բոլոր կողմերից տապակել բուսայուղի մեջ։

_Տապակված ձողիկները դնել թղթե անձեռոցիկների վրա, ապա մատուցել գեղեցիկ ափսեով։

Կարտոֆիլով ձողիկներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր. Հնարավոր չէ հագենալ համից

Խնդրում ենք Գնահատեք