Կարտոֆիլով ձվածեղ. Համեղ նախաճաշ ամբողջ ընտանիքի համար

Կարտոֆիլով ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես գրեթե ամեն օր եփում եմ այս կարտոֆիլով ձվածեղը, որը կարող է լինել հիանալի նախաճաշ, ճաշ, ընթրիք կամ խորտիկ:

Հեշտ և մատչելի ուտեստը  պարզապես բազմակողմանի է, որին կարող եք ավելացնել տարբեր մթերքներ:

Կարտոֆիլով ձվածեղ

Կարտոֆիլով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 3 հատ

_Ձու 3 հատ

_Բուսական յուղ 45 մլ

_Կարմիր պղպեղ 1 հատ

_Չիլի պղպեղ 4 հատ

_Կաթ 45 մլ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ

_Պանիր 50 գ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով ձվածեղ

Կարտոֆիլով ձվածեղ

Կարտոֆիլով ձվածեղ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կտրել բարակ շերտերով:

_Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը և լցնել կարտոֆիլը, հավասարեցնել:

_Կտրել պղպեղը փոքր կտորներով, մանրացնել կանաչիները:

_Ձվերը աղի հետ հարիչով հարել՝ մինչև հարթվի, մեջը լցնել կաթը, խառնել:

_Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով, պղպեղը և կանաչիները, խառնել:

_Խառնել կարտոֆիլը, հարթեցնել և լցնել սոուսը՝ պղպեղով և կանաչիներով, փորձելով հնարավորինս հավասարաչափ տարածել:

_Ծածկել կափարիչով, տապակել 10 րոպե միջին կրակի վրա:

_Ուտեստը շրջել և տապակել մյուս կողմից՝ ևս 5-7 րոպե:

_Կարկանդակի վրա ցանել քերած պանիրը: Ծածկել կափարիչով և տապակել մինչև պանիրը հալվի:

Կարտոֆիլով ձվածեղ

Մատուցել անուշաբույր թթվասերով սխտորով և սամիթով սոուսով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք