Այսօր առաջարկում ենք պատրաստել կարտոֆիլով նրբաբլիթներ:
Դժվար է ինչ-որ մեկին զարմացնել կաթով բարակ նրբաբլիթներով, ուստի ամբողջ աշխարհի տնային տնտեսուհիները փորձեր են անում նրբաբլիթների բաղադրատոմսերում փոփոխությունների առումով և խմորին ավելացնելով տարբեր բաղադրիչներ` բարելավում, փոխում կամ ընդգծում են բլիթների համը:
Այս «գաղտնի» բաղադրիչով նրբաբլիթները ստանում են նուրբ արտասովոր համ: Գոնե մեկ անգամ դրանք պատրաստելով՝ դուք դա կանեք անընդհատ:

Կարտոֆիլով նրբաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 4-5 հատ
_Կաթ 250-300 մլ
_Ցորենի ալյուր 250-300 գ
_Սխտոր 3-4 պճեղ
_Ձու 3 հատ
_Շաքար 1 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 5 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ` ըստ ճաշակի

Կարտոֆիլով նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը մաքրեք կեղևից և կտրատել 4 մասի, ապա լցնել ջուր, այնպես, որ ամբողջությամբ ծածկեն կարտոֆիլի կտորները, աղ անել և խաշել:
_Երբ կարտոֆիլը պատրաստ լինի, դրանք ջրի հետ միասին լցնել բլենդերի մեջ, հարել մինչև խյուսի աստիճան:
_Կաթը եռացնել, ճզմել սխտորը և ավելացնել կարտոֆիլի զանգվածին:
_Այժմ ավելացնել ձու, ալյուր, կաթ, 3 ճաշի գդալ յուղ և աղը: Բաղադրիչները մանրակրկիտ խառնել և թող խմորը մնա 30 րոպե:
_Կես ժամ անց տապակի վրա լցնել մի փոքր բուսական յուղ և լավ տաքացնել: Թխել նրբաբլիթները սովորականի պես, բայց դրանք պետք է ավելի զգուշորեն շրջել, քանի որ կարտոֆիլով բլիթներն ավելի փխրուն են:

Նրբաբլիթների վրա կարող եք լցնել կանաչիներ, որպեսզի դրանք էլ ավելի համեղ լինեն:
Կանաչիներով կարտոֆիլի նրբաբլիթները կարող են մատուցվել որպես առանձին կերակրատեսակ, կամ կարող եք դրանց մեջ փաթաթել ցանկացած միջուկ և պատրաստել միանգամայն յուրահատուկ ուտեստ:
Կարտոֆիլով նրբաբլիթները պատրաստ են:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Նրբաբլիթների պատրաստման հրաշալի եղանակ







