Այսօր պատրաստում ենք Կարտոֆիլ ջեռոցում ՝ Մեքսիկական ձևով պատրաստված կամ գյուղական տարբերակով։
Մեր առաջարկած տարբերակում կարտոֆիլը ստացվում է շատ կծու․․ համային տարբեր երանգներով, փափուկ ներսից միաժամանակ՝ խրթխրթան կեղևով։ Միանգամից շատ պատրաստեք, որովհետև վերջանում է մի քանի րոպեում։
Содержание
Կարտոֆիլով ուտեստ․ Բաղադրատոմս
- Կարտոֆիլ — 500 գր․
- Սխտորի փոշի
- Աղ
- Կարմիր չիլի մեքսիկական կծու պղպեղի փոշի
- Մեկ թեյի գդալ աղացած սոխ
- Սև պղպեղ
- Չորացրած աջիկայի փոշի
- Շաֆրան
- Խմելի սունելի
- Ձիթայուղ
Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական ձևով Պատրաստման եղանակ
- Ընտրում ենք մատղաշ կարտոֆիլներ կեղևով, լվանում, հարթեցնում ենք և կտրատում ենք խոշոր ահա այսպիսի կտորներով։
- Վերցնում ենք պոլիէթիլենային տոպրակ և համեմունքները հերթականությամբ լցնում տոպրակի մեջ։ Համեմունքներից պարտադիր է մեքսիկական չիլի պղպեղը և սխտորի փոշին, մնացածները կարող եք փոփոխել ըստ ձեր սովորության։
- Մի փոքր ձիթապտղի յուղ ենք ավելացնում և կարտոֆիլները լցնում տոպրակի մեջ, վրան նորից ձիթայուղ շաղ տալիս։
- Փակում ենք տոպրակի բերանը և մի լավ խառնում, կարտոֆիլը նման ձևով խառնելով կարողանում ենք համաչափ համեմել, միաժամանակ չենք էլ կեղտոտվում,
- Ջեռոցի տապակի վրա ենք շարում ենք իրարից մի փոքր հեռու և 30 րոպեի չափ թողնում ենք 220 աստիճան տաք ջեռոցում,
- Մատուցում ենք տարբեր սոուսներով։









