Կարտոֆիլով ուտեստ. Հարմար է մատուցել ճաշին, այն շատ համեղ է և թեթև
Մենք պատրաստում ենք համեղ ուտեստ՝ պարզ և մատչելի մթերքներից` կարտոֆիլ, գազար, խոզապուխտ:

Կարտոֆիլով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Կարտոֆիլ 600 գ
- Սոխ 1 հատ
- Գազար 1 հատ
- Պանիր 50 գ
- Խոզապուխտ 100 գ
- Ձու 1 հատ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
- Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Կարտոֆիլով ուտեստ. Պատրաստման եղանակը
- Քերել կարտոֆիլը միջին չափի քերիչով, նույն քերիչով անցկացնել նաև սոխը:
- Այդ զանգվածին ավելացնել նաև քերած գազարը և խառնել:
- Ավելացնել խոզապուխտի կտորները, ձուն, քերած պանիրը, խառնել և համեմել ըստ ճաշակի:
- Խորհուրդ. Մի մոռացեք ավելացնել կանաչիներ և ձեր նախընտրած համեմունքները, կարելի սխտոր էլ վերցնել:
- Այժմ տաքացնել բուսական յուղը, բայց ոչ մեծ քանակությամբ:
- Զանգվածը վերցնել ճաշի գդալով և հարթեցնել բլիթի նման, դրանք երկու կողմերից կարմրացնել մինչև ոսկե դարչնագույն լինի:
- Նրբաբլիթները դնել թղթե սրբիչների վրա, այնուհետև դասավորել ամանի մեջ:
- Մատուցել թթվասերով, տնական սոուսներով կամ աջիկայով:

Ուտեստը հոյակապ է ստացվում, եթե այն պատրաստված է հին կարտոֆիլից: Եթե ուզում եք պատրաստել երիտասարդ կարտոֆիլից՝ միակ բանն է, որ ստիպված կլինեք քերելիս առաջացած կարտոֆիլի հյութը քամել, որպեսզի զանգվածը չտարածվի և լավ պահի իր ձևը: Իհարկե, կարող եք ավելացնել մի քանի գդալ ալյուր կամ օսլա: Շատերը դդմիկ են խառնում կարտոֆիլի հետ և ստանում համեղ բուսական նրբաբլիթներ:
Կարտոֆիլով ուտեստը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժարիտ. Տապակած կարտոֆիլ







