Այս Կարտոֆիլով ուտեստը իրականում շատ տպավորիչ, համեղ և հագեցնող է ստացվում։
Նման տաք նախուտեստը տեղին կլինի ցանկացած տոնական սեղանի վրա։ Ուտեստի հիմքը կարտոֆիլի պյուրեն է, միջուկը՝ մսով և պղպեղով, իսկ վրան պանրային կեղև։

Կարտոֆիլով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 1 կգ
_Կարագ 70 գր
_Օսլա 1 ճաշի գդալ
_Ձու 2 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Միջուկի համար
_Ցանկացած միս 300 գր
_Սոխ 2 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
Լցոնի համար
_Ձու 1 հատ
_Թթվասեր 100 գր
_Աղ, քրքում, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիների խառնուրդ՝ ըստ ճաշակի
_Պանիր 100 գր

Կարտոֆիլով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը եփել և տրորել կարագով և տարբեր համեմունքներով՝ ըստ ձեր ցանկության։
_Սոխը կտրատել խորանարդներով և տապակել, մինչև փափկի, ավելացնել մանր կտրատած սխտորը, տապակել։
_Ավելացնել քաղցր պղպեղի կտորները և եփել բանջարեղենը, մինչև կիսով չափ եփվի:
_Ավելացնել մանր կտրատած միսը խառնել և եփել։
_Մսին աղ, պղպեղ անել և համեմել տարբեր համեմունքներով, թողնել սառչի:
_Խառնել լցոնի բոլոր բաղադրիչները:
_Կարտոֆիլի պյուրեին ավելացնել օսլա և խառնել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և ճաշի գդալով տարածել պյուրեով «փչակներ»։
_Կարտոֆիլի զանգվածը կարելի է նաև քամել խոհարարական տոպրակի կտրված անկյունով՝ բնիկի տեսքով։
_Յուրաքանչյուրի մեջտեղում բաժակի հատակով մի փոքր սեղմել, փոսիկ անել։
_Փոսիկի մեջ դնել միջուկը, վրան լցնել լցոնը և ցանել քերած պանիր։
_Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե, բայց դա՝ ըստ ջեռոցի, պետք է «բույնը» կարմրի, միջուկը լավ թխվի և պանիրը հալվի։

Այս չափաբաժիններով տաք ուտեստը պարզապես հիանալի տարբերակ է նույնիսկ տոնական սեղանի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում մեքսիկական տարբերակով







