Կարտոֆիլով ուտեստը ստացվում է, շատ ախորժելի և հագեցնող, այն պատրաստվում է պարզ և արագ: Կարելի է մատուցել ճաշի կամ ընթրիքի ժամանակ, կամ որպես արագ խորտիկ ուտել:

Կարտոֆիլով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 3 հատ
_Ձու 3 հատ
_Մոցարելլա 3 շերտ
_Կանաչի, աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ ըտ ճաշակի

Կարտոֆիլով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Քերել կարտոֆիլը կորեական գազարի քերիչով և լցնել սառը ջրի մեջ՝ օսլան հանելու համար:
_Մանր կտրատել կանաչիները և խառնել ձվի, աղի և պղպեղի հետ, ավելացնել անուշաբույր կանաչիներ և տարբեր համեմունքներ, խառնել մինչև հարթվի:
_Քամել կարտոֆիլը և լցնել մաղի մեջ, որպեսզի ամբողջ հեղուկը ցամաքի:
_Քամված կարտոֆիլը լցնել տարայի մեջ և ավելացնել ձվային սոուսը, լավ խառնել, որպեսզի կարտոֆիլը ծածկվի դրանով:
_Տաքացնել կարագը տապակի մեջ և հավասար շերտով տարածել կարտոֆիլով զանգվածի մի մասը:
_Վրան դնել պանրի կտորները (վերցրեք ձեր սրտով) և կրկին լցնել կարտոֆիլով զանգվածը:
_Ավելացնել մի քիչ աղ և պղպեղ, ծածկել կափարիչով և տապակել թույլ կրակով 10 րոպե:
_Օգտագործելով ափսե՝ շրջել և տապակել ևս 10 րոպե, տապակի մեջ մի կտոր կարագ դնելուց հետո:

Մատուցեք այս հագեցնող ու ախորժելի ուտեստը` թթվասերով, կանաչիներով, տարատեսակ կծու սոուսներով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլով աղցան







