Կարտոֆիլով չեբուրեկներ. Պահքի օրերին կարելի է շատ ավելի համեղ կերակուրներ պատրաստել քան միայն մսեղենով

Կարտոֆիլով չեբուրեկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անպայման պահպանեք Կարտոֆիլով չեբուրեկներ պատրաստելու նման հաջող բաղադրատոմսը և փորձեք այն, որքան հնարավոր է շուտ:

Հենց մոտենում է պահքի շրջանը, տնային տնտեսուհիները սկսում են գործի դնել իրենց հնարամտությունը ողջ ընտանիքի համար հարմար բաղադրատոմսեր փնտրելու համար:

Սկզբում առանց մսի և կենդանական այլ մթերքների սննդակարգի մասին մտածելը մի փոքր անհանգստացնող է, բայց եթե ճաշ պատրաստելուն երևակայությամբ մոտենաք, կարող եք ուտել նույնիսկ ավելի համեղ ուտեստներ, քան սովորական օրերին։

Դրա ուղղակի ապացույցը ոսկե բուրավետ չեբուրեկներն են՝ կարտոֆիլով և սնկով։ Կցանկանաք այս համեղությունն ուտել օր ու գիշեր, հատկապես, եթե այն ավելացնեք ձեր սիրելի տաք սոուսով:

Կարտոֆիլով չեբուրեկներ

Կարտոֆիլով չեբուրեկներ. Բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 2 բաժակ

_Ջուր 1 բաժակ

_Ձիթապտղի յուղ 2,5 ճաշի գդալ

_Կարտոֆիլ 500 գ

_Շամպինիոններ 5 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Սոյայի սոուս ըստ ճաշակի

_Աղ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

 

Կարտոֆիլով պյուրե

Կարտոֆիլով չեբուրեկներ. Պատրաստման եղանակը

_Մաքրած կարտոֆիլը խաշել աղ արած ջրի մեջ մինչև փափկի:

_Այդ ընթացքում խորը ամանի մեջ խառնել մաղած ալյուրը մի բաժակ տաք ջրի, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի և 1 պտղունց աղի հետ: Առաձգական խմոր հունցել։

_Խմորով թասը ծածկել թաղանթով և թողնել 40-60 րոպե։

_Կլպել և մանր կտրատել սոխը, տապակել 1 ճաշի գդալ ձիթայուղի մեջ:

_Այնուհետև թավայի մեջ լցնել լվացած մանր կտրատած շամպինիոնները և տապակել մինչև եփվեն։

_Եփելու վերջում ավելացնել կտրատած սխտորն ու չիլի պղպեղը՝ ըստ ճաշակի, աղացած սև պղպեղ, աղ և սոյայի սոուս։

_Պատրաստի կարտոֆիլը եփելուց հետո մնացած փոքր քանակությամբ հեղուկով խյուս ենք անում, կարտոֆիլի պյուրեին խառնել սունկը և մանր կտրատած կանաչիները։

_Խմորից գլորել երշիկ, բաժանել 10 միանման մասերի։ Յուրաքանչյուր մասը գրտնակել բարակ կլոր շերտով։

_Խմորի կեսի վրա դնել 1,5 ճաշի գդալ լցոն, ծածկել խմորի երկրորդ կեսով, ծայրերը պինդ սեղմել, ավելորդ խմորը կտրել (որպեսզի չեբուրեկների եզրերը հավասար լինեն) և պատառաքաղով սեղմել ծայրերը։

_Տապակել չեբուրեկները երկու կողմից մի փոքր ձիթապտղի յուղով տապակի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։

Կարտոֆիլով չեբուրեկներ

Երբ չեբուրեկները պատրաստ են, դրեք դրանք թղթե սրբիչների վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք