Կարտոֆիլով պիրոգ. Հագեցնող անուշաբույր ուտելիք

Կարտոֆիլով պիրոգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բուրավետ, նրբահամ կարտոֆիլով պիրոգ, որը կատարյալ է ուղղակի թեյի հետ կամ որպես ընթրիքի հավելում՝ տարբեր ուտեստների և խորտիկների համար:

Կարտոֆիլով պիրոգ

Կարտոֆիլով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 250 մլ

_Ալյուր մոտ 450 գր

_Հալված կարագ 200 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

Միջուկը պատրաստելու համար

_Պյուրե 3 — 4 խաշած կարտոֆիլ կարագով և կաթով, կարելի է համեմել կանաչիներով և տապակած սոխով:

Կարտոֆիլով պիրոգ

Կարտոֆիլով պիրոգ

Կարտոֆիլով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Սովորաբար նման կարկանդակներին կարելի է ցանել քնջութի սերմեր կամ կտրատած գետնանուշ, բայց դա ըստ ճաշակի և ցանկության է։

_Աղը ջրի մեջ լուծել սենյակային ջերմաստիճանում, մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը և հունցել փափուկ խմոր։

_Եթե ​​ալյուրը չի բավականացնում, ավելացնել, բայց զանգվածը չպնդացնեք։

_Խմորը բաժանել 6 մասի, գնդիկներ անել և թողնել 10 րոպե՝ թաղանթով ծածկված։

_Պատրաստել կարտոֆիլի պյուրե և թողնել սառչի:

_Յուրաքանչյուր գնդիկ ձգել ստանդարտ հարթ ափսեի մոտավոր տրամագծով շերտով, քսել հալած կարագ, շարել իրար վրա կույտի նման, ծածկել թաղանթով և թողնել 30 րոպե։

_Յուրաքանչյուր խմորաշերտը գրտնակել շատ բարակ և եզրերին շրջանաձև կտրվածքներ անել։

_Դրանք ծալել դեպի ներս և հալած կարագ քսել։

_Յուրաքանչյուր հաջորդ շերտի վրա դնել նախորդ ծալվածը և կրկին ծալել եզրերը։0

_Այսպիսով, 3 -ական խմորաշերտով պատրաստել խմորի երկու մաս։

_Յուրաքանչյուրը մասը կլոր գրտնակել և դնել կաղապարի մեջ, վրան դնել ու հարթեցնել կարտոֆիլի միջուկը և ծածկել խմորի մյուս շերտով։

_Վերևի շերտի վրա կտրվածքներ անել, կարագ քսել և քնջութ ցանել։

_Թխել 180 աստիճանով մոտ 25-30 րոպե։

Կարտոֆիլով պիրոգ

Կարտոֆիլով պիրոգ

Կարկանդակը փքուն է ստացվում, խմորը շատ նուրբ է, խոնավ, չի փշրվում ու չի չորանում, իսկ միջուկն այն շատ հագեցնող է դարձնում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք