Կարտոֆիլով պիցցա. Համեղ ու հագեցնող նախաճաշ պատրաստեք պարզ մթերքներից ու շատ կարճ ժամանակում

Կարտոֆիլով պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Կարտոֆիլով պիցցա, կհամոզվեք, որ միշտ չէ, որ համեղ ուտեստ պատրաստելու համար մեծ հմտություն է պետք:

Կարտոֆիլով պիցցան տապակում ենք թավայի մեջ բառացիորեն մի քանի րոպեում և կարելի վստահ լինել, որ ոչ մի կտոր չի մնա ափսեի մեջ:

Ձեզ անպայման դուր կգա այս պիցցան իր համի և պատրաստման գործընթացի պարզության համար: Հիանալի արագ ուտեստ:

Կարտոֆիլով պիցցա

Կարտոֆիլով պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները

— կարտոֆիլ 4 հատ

— ձու 1 հատ

— եփած երշիկ 100 — 150 գ

— աղ և պղպեղ ըստ ճաշակի

— ալյուր 2 ճաշի գդալ

— ապխտած երշիկ 100 — 150 գ

— լոլիկ 1 — 2 հատ

— կոշտ պանիր 100 գ

Կարտոֆիլով պիցցա Կարտոֆիլով պիցցա

Կարտոֆիլով պիցցա. Պատրաստման եղանակը

_ Երշիկները կտրատել շերտերով, լոլիկը բարակ ձողիկներով կամ նույնպես շերտերով։

_ Կոշտ պանիրը և հում կարտոֆիլը քերել միջին քերիչով։ Ավելացնել ձուն, աղն ու պղպեղը ըստ ճաշակի, մեջը լցնել ալյուրը և զանգվածը հունցել մինչև հարթ լինի։

_ Զանգվածին կարող եք ավելացնել համեմունքներ կարտոֆիլի կամ պիցցայի համար, այդպես ձեր ուտեստն ավելի վառ համ կունենա:

_ Կարող եք նաև ավելացնել պրովանսալ կամ իտալական համեմուքներ:

_ Տապակը տաքացնել բուսայուղով և մեջը տարածել կարտոֆիլի զանգվածը, հարթեցնելով շերտը։

_ Շերտը մարմանդ կրակի վրա տապակել բառացիորեն 5 րոպե՝ մինչև կարտոֆիլը կարմրի։

_ Ափսեի օգնությամբ շրջել կարտոֆիլի շերտը, քսել մայոնեզ, այնուհետև դնել լոլիկի կտորները, երշիկը և պիցցայի վրա ցանել պանիր։

_ Ուտեստը տապակել 5-10 րոպե և հեռացնել կրակից։

Կարտոֆիլով պիցցա

Կարտոֆիլով պիցցա

Պիցցան դնել ափսեի վրա, մատուցելիս զարդարել թարմ կանաչիներով՝ սամիթով և ռեհանով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական պիցցա

Խնդրում ենք Գնահատեք