Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով

Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով համեղ ճաշի ևս մեկ տարբերակ: Նա, ով սիրում է պատրաստել կարտոֆիլ, անպայման կփորձի գտնել որևէ թարմություն, որ կարողանա հիացնել ընտանիքի անդամներին նոր բաղադրատոմսերով: Կարտոֆիլով ջեռեփուկը կոլոլակով կարող է հեշտ տարբերակ լինել արագ ընթրիք պատրաստելու, համար: Համեղ ընթրիք կմատուցեք քաղցած ամուսնուն և երեխաներին:

Ջեռեփուկ պատրաստեու համար առաջարկում են ավելացնել կարտոֆիլի և մսի դասական համադրությանը հյութալի չերի լոլիկով և նուրբ յուղալի լցոնով: Մի քիչ չորացրած խոտաբույսեր և համեմունքներ, պանիր` հաճելի կեղևի համար, մի քիչ համբերություն և սեղանի վրա կհայտնվի անուշահոտ կարտոֆիլով ջեռեփուկ: Այսքան պարզ ու շատ համեղ:

Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով

Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով. Բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 կգ

_Սոխ 2 հատ

_Հաց 100 գ

_Կաթ 100 մլ

_Աղացած խոզի միս 250 գ

_Աղացած տավարի միս 250 գ

_Մաղադանոս 0,5 թեյի գդալ

_Սխտոր փոշի 0.5 թեյի գդալ

_Չերի լոլիկ 20 հատ

_Թթվասեր 250 գ

_Ձու 1 հատ

_Սերուցք 3 ճաշի գդալ

_Կոշտ պանիր 200 գ

_Աղ 1.5 թեյի գդալ

_Սև պղպեղ 0,5 թեյի գդալ

Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով

Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել և կտրատել բարակ շերտերով: Դրա համար կարելի է օգտվել խոհանոցային կոմբայնից, կամ հատուկ քերիչից: Ավելացնել 0,5 թեյի գդալ աղ և խառնել:

_Կտրել սոխը փոքր խորանարդներով և տապակել մի փոքր արևածաղկի ձեթով: Կաթը լցնել սպիտակ հացի կտորների վրա: Երբ այն լավ ներծծվի, հացը տրորել, ստանալով համասեռ զանգված:

_Խառնել աղացած միսը հացի հետ, ավելացնել սոխը, 0,5 գդալ աղ, պղպեղ, մաղադանոս և սխտոր: Աղացած մսից ձևավորել թենիսի գնդակի չափերով գնդիկներ: Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը, ձուն, սերուցքը և 0.5 թեյը աղ մինչև համասեռ զանգված ստացվի:

_Ձևամանը քսել բուսական յուղով և ներքևում շարել կարտոֆիլի կտորները: Վրան տեղավորել կոլոլակները և լոլիկը: Լցնել թթվասերային լցոնը և թխել 1 ժամ, 200 աստիճանի տակ:

_Հանել ջեռեփուկը ջեռոցից, վրան ցանել քերած պանիր ​​և կրկին դնել ջեռոցը ևս 5 րոպե, որպեսզի պանիրը հալվի:

Կարտոֆիլով ջեռեփուկ կոլոլակով և չերի լոլիկով

Այժմ ջեռեփուկը ​​դրեք սեղանի կենտրոնում, որպեսզի բոլորը գնահատեն նրա ախորժելի տեսքը: Բայց երկար մի հիացեք, որովհետև ջեռեփուկը տաք վիճակում շատ ավելի համեղ է:

Կարտոֆիլով ջեռեփուկը կոլոլակով և չերի լոլիկով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աշխարհի Ամենաարագ և Համեղ Ընթրիքը Հաշված րոպեների ընթացքում

Խնդրում ենք Գնահատեք