Կարտոֆիլով ջեռեփուկ. Ճաշատեսակ, որն արժե փորձել

Կարտոֆիլով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շատերն են սիրում այս կարտոֆիլով ջեռեփուկը: Ջեռոցում տապակած ուտեստը կարելի է մատուցել թարմ բանջարեղենով կամ կաղամբով աղցանով:

Այս ճաշատեսակը հյութալի է, քնքուշ, իսկ նրա անուշ բույրը՝ հիանալի է:

Կարտոֆիլով ջեռեփուկ

Կարտոֆիլով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած հավ — 400 գր

_Կարտոֆիլ — 750 գր

_Կոշտ պանիր — 100 գր

_Թթվասեր — 80 գր

_Սոխ — 1 հատ

_Գազար — 1 հատ

_Ձու — 1 հատ

_Լոլիկ — 1 հատ

_Սխտոր — 2 պճեղ

_Աղ — ձեր ճաշակի

_Պրովանսյան կանաչիներ — 1 թեյի գդալ

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ցանկության

_Բուսական յուղ՝`ձևամանին քսելու համար

Կարտոֆիլով ջեռեփուկ

Կարտոֆիլով ջեռեփուկ

Կարտոֆիլով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Մաքրել կարտոֆիլը, լավ լվանալ: Վերցնել ապակե տարա և հնարավորինս բարակ շերտերով կարտոֆիլը կտրել: Կտրելու համար կարող եք օգտագործել բանջարեղեն մաքրելու գործիքը:

_Աղ անել, ավելացնել պրովանսյան կանաչիներ, լավ խառնել, մի փոքր թողնել մնա ամանի մեջ:

_Դրանից հետո ջեռոցի ամանին յուղ քսել և կարտոֆիլով ծածկել ջեռոցի ամանի հատակն ու կողմերը:

_Լվացված միջին չափի լոլիկը կտրել փոքր խորանարդներով: Լցնել ափսեի մեջ, ավելացնել աղը և թթվասերը, լավ խառնել:

_Պանիրը քերել խոշոր քերիչով, գազարները՝ մանր քերիչով:

_Ձուն ավելացնել աղացած մսին, ավելացնել աղ, պղպեղ, սոխը և սխտորը (դրանք մսաղացով անցկացնելուց հետո): Խառնել, մինչև հարթվի:

_Աղացած մսից ձևավորել, մի քիչ մեծ ընկույզի չափի կոլոլակներ և դնել կարտոֆիլի վրա:

_Կոլոլակների վրա փոսիկ անել: Մնացած կարտոֆիլը միջնապատերի տեսքով դնել կոտլետների շուրջը:

_Լոլիկ-թթվասերով խառնուրդը փոսիկների մեջ լցնել: Վերևից ծածկել յուրաքանչյուր կոտլետ քերած գազարով: Ձևամանը փակել փայլաթիթեղով՝ զգուշորեն ծալելով եզրերը:

_Ձևամանը 30-40 րոպե դնել նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

_Նշված ժամանակը լրանալուց հետո հանել փայլաթիթեղը կաղապարից և ցանել քերած պանիր:

_Կրկին դնել ջեռոցը և եփել 10-15 րոպե, մինչև պանրի կեղևի ձևավորումը:

Կարտոֆիլով ջեռեփուկ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիրոգ ֆրանսիական Քիշ Լորեն

Խնդրում ենք Գնահատեք