Կարտոֆիլով ռուլետներ. Ախորժելի և հագեցնող միջուկով իդեալական խորտիկ

Կարտոֆիլով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով ռուլետներ եթերային և շատ փափուկ խմոր և դասական միջուկով:

Սրանք պատրաստվում են բավականին պարզ քայլերով, նույնիսկ սկսնակ խոհարարը կարող է հեշտությամբ գլուխ հանել այս բաղադրատոմսից:

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 100 մլ

_Տաք ջուր 100 մլ

_Բուսական յուղ 100 մլ

_Կարագ 2 ճաշի գդալ

_Բնական մածուն կամ թթվասեր 1 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Խնձորի քացախ 2 ճաշի գդալ

_Ալյուր 600 գր

_Մի պտղունց աղ

Առաջին լցոնի համար անհրաժեշտ է

_Կաթնաշոռ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Աղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Երկրորդ լցոնի համար անհրաժեշտ է

_Կարտոֆիլ, սոխ, կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Առաջին միջուկի համար կաթնաշոռը խառնել մանրացված կանաչիների հետ, աղը՝ ըստ ճաշակի և լցնել տարբեր անուշաբույր կանաչիներ։

_Երկրորդ միջուկի համար կարտոֆիլը եփել և վերածել պյուրեի, խառնել տապակած սոխի, սամիթի, կարագի, համեմունքների հետ։

_Խմորի համար տաք կաթը խառնել տաք ջրի, բուսական յուղի, ձվի, մածունի, փափկած կարագի, քացախի, աղի հետ և ամեն ինչ լավ խառնել:

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ, լավ հունցել խմորը, որպեսզի այն դառնա փափուկ, առաձգական։

_Խմորը ծածկել և թողնել 15 րոպե, դրանից հետո բաժանել 12 գնդիկի։

_Սեղանին օսլա ցանել և գնդիկները գրտնակել բարակ շերտերով, քսել կարագ և իրար վրա դնել երկուական շերտ:

_Երեք հատ երկուական շերտերի վրա եզրին քսել կաթնաշոռի միջուկը և փաթաթել ռուլետ։

_Մնացած երեք զույգով շերտերին քսել կարտոֆիլի միջուկը և նույնպես փաթաթել:

_Ռուլետները շարել ջեռոցի տապակի վրա, քսել հարած ձու և կտրատել։

_Թխել 180 աստիճանով մոտ 15 — 20 րոպե, բայց հաշվի առեք ձեր ջեռոցի առանձնահատկությունները։

Կարտոֆիլով ռուլետներ

Ստացվում են փքուն, փափուկ, նուրբ, ախորժելի և հագեցնող միջուկով կարկանդակներ, որոնք իդեալական են նախաճաշի համար և որպես խորտիկ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ 2 տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք