Կարտոֆիլով ռուլետներ. Տնական համեղ նախուտեստ 

Կարտոֆիլով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դուք այնպայման կգնահատեք այս բաղադրատոմսը, որովհետև այս հիանալի կարտոֆիլով ռուլետները պատրաստվում են հնարավորինս պարզ:

Դրանք աներևակայելի համեղ են: Եվ եթե այս գլանափաթեթները մատուցեք տոմատի սոուսով, ապա դրանք ուղղակի հիանալի են ստացվում։

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ. Բաղադրիչները

_ ջուր

_ 2-3 հատ կարտոֆիլ

_ ալյուր

_ բուսական յուղ

_ համեմունքներ

_ կանաչ սոխ

_ մաղադանոս

_ աղ

Կարտոֆիլով ռուլետներ Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_ Վերցնել մոտ երկու բաժակ ալյուր, ավելացնել մեկ ճաշի գդալ բուսայուղ, կես թեյի գդալ աղ, լավ խառնել։

_Այժմ լցնել մոտ 300 մլ ջուր և հունցել պինդ խմոր, այն չպետք է կպչի ձեռքերին։ Խմորը թողնել հանգստանա 10 րոպե:

_ Խաշել 2-3 փոքր կարտոֆիլ, քերել կարտոֆիլը խոշոր քերիչով։

_ Ավելացնել աղ, մի քիչ աղացած կարմիր պղպեղ, ինչպես նաև այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի։

_ Այժմ ավելացնել մի քիչ մանր կտրատած մաղադանոս և կանաչ սոխ, ինչպես նաև 2 ճաշի գդալ ալյուր։

_ Ամեն ինչ մանրակրկիտ խառնել, զանգվածը պետք է բավականին թանձր լինի։

_ Այս զանգվածից կարտոֆիլ հիշեցնող փոքրիկ գնդիկներ կազմել։

_ Առանձին ամանի մեջ 2 ճաշի գդալ ջուրը խառնում ենք ալյուրի հետ, որպեսզի ստացվի թթվասեր հիշեցնող խառնուրդ։

_ Հիմա վերադառնանք խմորին: Այն գրտնակելով շերտեր ստանալ, որոնց վրա պետք է քսել պատրաստված ալրաջրով։

_Յուրաքանչյուր «կարտոֆիլ» փաթաթել այս խմորից կտրված շերտերով, այնպես, ինչպես կրուասան են փաթաթում։

_Այժմ այս կարկանդակը տապակել թավայի մեջ, մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ երկու կողմից։

Կարտոֆիլով ռուլետներ

Պատրաստի բլիթները ցանկալի է մատուցել տոմատի սոուսով։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք