Կարտոֆիլով ռուլետներ. Արագ և շատ համեղ է ստացվում

Կարտոֆիլով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք Կարտոֆիլով ռուլետներ ցանկացած աղացած մսով, այն պարզ ու արագ է ստացվում և շատ համեղ։

Բլիթները կարող եք մատուցել տարբեր տնական սոուսներով կամ պարզապես թթվասերով։

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 500 գր

_Սոխ 1 հատ

_Ձու 2 հատ

_Աղացած միս 300 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 1 ճաշի գդալ զանգվածի մեջ և 2 ճաշի գդալ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Քերել կարտոֆիլ մանր քերիչով, ավելացնել 1 ճաշի գդալ թթվասերը, համեմել աղով, պղպեղով և համեմունքներով ըստ ճաշակի, կտրատած կանաչիներ, ձու:

_Խառնել, մինչև հարթվի։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և երկու կողմից տապակել մեծ բլիթներ։

_Աղացած միսը համեմել աղով, պղպեղով, համեմունքներով և կանաչիներով, խառնել:

_Նրբաբլիթներին քսել աղացած միս և փաթաթել ռուլետաձև:

_Ձևամանը յուղել բուսայուղով, մեջը շարել ռուլետները և վրան քսել թթվասեր։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և թխել ուտեստը 30 րոպե։

_Մատուցել մսային ռուլետները թթվասերով, սխտորով, կանաչիներով թթվասերային սոուսով, տնական մայոնեզով և թարմ բանջարեղենային աղցաններով։

Կարտոֆիլով ռուլետներ

Կարտոֆիլով ռուլետներ

Թխելու ժամանակ ռուլետների վրա կարելի է ցանել նաև պապրիկայի հետ խառնած քերած պանիր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք