Կարտոֆիլով սունկ. Նրբահամ ճաշատեսակ

Կարտոֆիլով սունկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վերջերս ընտանեկան տոնի համար ես պատրաստեցի Կարտոֆիլով սունկ, սա մի հետաքրքիր ուտեստ է, որով ես կարողացա զարմացնել հյուրերին: Երեկոյի ավարտին բոլորը ցանկացան իմանալ կարտոֆիլով սնկի բաղադրատոմսը:

Դժվար է միանգամից կռահել, թե ինչից է պատրաստված նախուտեստը: Նույնիսկ ավելի դժվար է պարզել, թե ինչպես է դրան տրվել ցանկալի ձևը: Իրականում դա չափազանց հեշտ է: Ձեզ հարկավոր է սովորական ապակե շիշ: Մի քանի րոպե, և կարտոֆիլով նախուտեստը պատրաստ է: Ինքներդ փորձեք:

Կարտոֆիլի սունկ

Կարտոֆիլով սունկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 700 գ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Օսլա 4 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ 50 գ

_Կարագ 20 գ

_Չիլի պղպեղ 0,5 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Տերիակի սոուս 2 ճաշի գդալ

_Խնձորի քացախ 2 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 100 մլ

_Սամիթ` ըստ ճաշակի

Կարտոֆիլի սունկ

Կարտոֆիլի սունկ

Կարտոֆիլով սունկ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել, մանր կտրատել և եփել աղած ջրի մեջ, մինչև որ փափկի: Կարտոֆիլը ցամաքեցնել և տրորել հարմարանքով:

_Դրանից հետո ավելացնել օսլա և խառնել, մինչև խառնուրդը չվերածվի գնդիկի:

_Ստացված խմորը բաժանել փոքր կտորների և դրանցից գնդիկներ պատրաստել: Վերցնել դատարկ ապակե շիշ և նրբորեն սեղմել յուրաքանչյուր գնդիկի վրա:

_Արդյունքում ստացվում է շամպինիոնի տեսք ունեցող սնկաձև գնդիկ:

_Մանր կտրատել սոխը, սխտորը և պղպեղը: Տաքացնել թավան, մեջը լցնել արևածաղկի յուղ և կարագ:

_Բանջարեղենները լցնել տապակի մեջ և եփել 2 րոպե:

_Լցնել սոուսներն ու քացախը տապակի մեջ, ավելացնել կարտոֆիլային սնկերը և տապակել դրանք յուրաքանչյուր կողմից 5 րոպե:

_Լցնել նախուտեստն ափսեի մեջ, վրան լցնել սոխեռածը և ցանել կտրատած կանաչիներ:

Կարտոֆիլի սունկ

Տեսողականորեն կարտոֆիլով նախուտեստը նման է տապակած սնկերի, իսկ համը շատ ավելի հետաքրքիր է: Կարտոֆիլով սունկը կարող է օգտագործվել նաև որպես այլ ուտեստների զարդարանք: Ստացվում է շատ յուրօրինակ ու համեղ է:

Կարտոֆիլով սունկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Ժարիտ տապակած կարտոֆիլ

Խնդրում ենք Գնահատեք