Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան ծաղիկներով ռոմանտիկ նվերը: Մի ծաղկեփունջ, որը կարելի է ուտել, իհարկե: Այն պատրաստվում է կարտոֆիլի և խոզապուխտի շերտերով, իսկ ուտեստի ձևավորումն այնքան տպավորիչ է, որ ձեր հյուրերը հաճելի պահեր կապրեն սեղանի նման ձևավորումից:
Եթե դուք սիրում եք կարտոֆիլ, բայց արդեն հոգնել եք դրանից պատրաստվող միօրինակ ուտեստներից, ապա անպայման փորձեք պատրաստել այս կարտոֆիլով վարդերը և մատուցել դրանք որպես նախուտեստ կամ կողային ուտեստ:

Կարտոֆիլով վարդեր. Բաղադրիչներ
_Կարտոֆիլ 4 հատ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
_Սխտորի փոշի 1 թեյի գդալ
_Ուրց 1 թեյի գդալ
_Խնկունի 1 թեյի գդալ
_Սև պղպեղ 0.5 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Խոզապուխտ 8 հատ
_Պարմեզան 50 գ


Կարտոֆիլով վարդեր. Պատրաստման եղանակը
_Լվանալ կարտոֆիլի պալարները հոսող ջրի տակ խոզանակով: Եթե կեղևն արդեն հին է, կարող եք հեռացնել այն:
_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանի: Կարտոֆիլը կտրել բարակ շերտերով (1,5–2 մմ)` օգտագործելով հատուկ դանակ կամ քերիչ:
_Մի ամանի մեջ լցնել կարտոֆիլը, խառնել ձիթապտղի յուղ, աղ և բոլոր համեմունքները:
_Դնել տախտակի վրա երկու բարակ շերտ խոզապուխտ, որոնք կիսով չափ իրար ծածկում են, նույն կերպ կիսով չափ իրար ծածկող կարտոֆիլի շերտերը շարել դրա վրա, ոլորել խոզապուխտը և ստացվում է վարդը:
_Ստացված Կարտոֆիլով վարդը դրեք կեքսի թխման ձևամանի մեջ և դրեք ջեռոցում 50 րոպե:
_Հանել կաղապարը, կարտոֆիլով վարդերի վրա քերած պարմեզան լցնել և կրկին դնել ջեռոցում ևս 5-10 րոպե:

Արդյունքում ստացված «ծաղիկները» հեշտությամբ հանվում են կաղապարներից և հալված պանրի շնորհիվ չեն քանդվում: Կարող եք նաև թխել մեկ հսկայական կարտոֆիլի ծաղիկ մեծ ջերմակայուն ապակե տապակի մեջ և մատուցել այն:
Կարտոֆիլով վարդերը պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլով աղցան







