Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ. Ամենահամեղ բաղադրատոմսը, որը շատ ախորժելի է

Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձեզ ենք առաջարկում՝ կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկի համեղ բաղադրատոմս: Ուտեստը ախորժելի և շատ համեղ է ստացվում:

Այս հիմնական ուտեստին կարող եք ավելացնել թարմ բանջարեղենային աղցաններ կամ թթու վարունգ:

Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ

Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 4 հատ

_Սոխ 1 հատ

_Տավարի կամ այլ ցանկացած աղացած միս 600 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Անուշաբույր կանաչիներ

_Պանիր 200 գր

_Լոլիկ 1 հատ

_Կաղամբի կեսը

_Ձու 2 հատ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Ֆրանսիական մանանեխ 1 թեյի գդալ

_Կաթ 50 մլ

_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ

Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլները լավ լվանալ, կտրել բարակ շերտերով և անուշաբույր կանաչիներ, համեմունքներ, աղ անել, ցողել բուսական յուղով և դնել ջեռոցի ամանի մեջ:

_Եփել 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ մոտ 20 րոպե:

_Կտրել սոխը խորանարդներով և տապակել բուսական յուղի մեջ, ավելացնել աղացած միսը և խառնել, տապակել: Աղ և պղպեղ և համեմունքներ ավելացնել:

_Քերել պանիրը միջին քերիչով:

_Կտրել լոլիկը շերտերով:

_Միսը հավասար շերտով լցնել կարտոֆիլի վրա, քերած պանիրը ցանել, դասավորել լոլիկի շերտերը և եփել ևս 15 րոպե:

Աղցան պատրաստելու համար

_Կաղամբը մանր կտրատել, խառնել քերած գազարի հետ, աղ և պղպեղ անել:

_Ձվերը խառնել կաթի և աղի հետ, հարել: Նրբաբլիթ տապակել, սառեցնել և կտրել բարակ շերտերով, ավելացնել կաղամբին:

_Թթվասերը խառնել մանանեխի և քերած սխտորի հետ: Ավելացնել այս սոուսը կաղամբի վրա և խառնել:

Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ

Ուտեստը տաք-տաք մատուցեք: Ձեզ անպայման դուր կգա նման ընթրիքը, սրա համն ու բույրը հիանալի են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ ջեռոում

Խնդրում ենք Գնահատեք